Կաբարդինո-Բալկարիայի լեռներում տեղի ունեցած ձնահոսքի հետևանքով 11 լեռնագնաց է մահացել

Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության լեռներում տեղի ունեցած ձնահոսքի հետևանքով 11 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։ «Ցավոք, 11 մարդ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել։ 6 լեռնագնացների ճակատագիրն անհայտ է մնում։ Խմբում ընդհանուր 33 մարդ է եղել»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Կաբարդինո-Բալկարիայում ձնահոսքի հետևանքով զոհվել է 11 լեռնագնաց․ 6-ի ճակատագիրն անհայտ է

Համացանցում հայտնվել են Կաբարդինո-Բալկարիայում ձնահոսքի կադրերը, որը ծածկել է 33 լեռնագնացներից բաղկացած խմբին։ Ռուսաստանի ԱԻՆ-ի Կաբարդինո-Բալկարիայի հանրապետության գլխավոր վարչությունից հայտնել են, որ ձնահոսքի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, իսկ 6 մարդու ճակատագիրն անհայտ է։ Տեղում շարունակում են աշխատել ՌԴ ԱԻՆ Էլբրուսի բարձրալեռնային որոնողափրկարարական ջոկատի փրկարարները, ինչպես նաև գերատեսչության տարածաշրջանային վարչության օպերատիվ խումբը։

Արագածոտնի մարզում ձնահոսքի տակ հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու դի • Tribune.am

Երեկ՝ մարտի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ծառայողները որոնողական աշխատանքներ են իրականացրել Եղիպատրուշ բնակավայրում «Մայլեռ Մաունթին ռեզորթ» լեռնադահուկային հանգստի գոտու հարևանությամբ գտնվող ձյունապատ տարածքում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ քաղաքացին բարձրացել է սարը և կարճ ժամանակ անց … Read more

Ձնահոսքի վտանգի պատճառով Լարսը փակ է – Live News

«Վերին Լարս» անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։ «Ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը», – ասված է հաղորդագրության մեջ:

Վերին Լարսով երթևեկությունը սահմանափակվել է ձնահյուսի վտանգի պատճառով

Վերին Լարսով երթևեկությունը կրկին սահմանափակվել է ձնահյուսի վտանգի պատճառով։ Ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը: