📷 Հրանտ-Լեոն Ռանոսն ամուսնության առաջարկ է արել — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Բորուսիա Մյոնխենգլադբախի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կյանքի կարևորագույն քայլերից մեկն է կատարել՝ ամուսնության առաջարկ անելով սիրելիին՝ երգչուհի Էլեն Բադալյանին։

Ռոմանտիկ իրադարձությունը տեղի է ունեցել Դուբայում, որտեղ զույգն անցկացնում էր իր հանգիստը։ Ֆուտբոլիստը սիրելիին մատանի է նվիրել և խնդրել դառնալ իր կինը, ինչին Էլենը դրական պատասխան է տվել։ Ուրախալի նորության մասին տեղեկանում ենք երգչուհու ինստագրամյան էջից։

Հիշեցնենք, որ մոսկվաբնակ հայուհի Էլեն Բադալյանը վերջերս լայն ճանաչում ձեռք բերեց՝ դառնալով «Ну-ка, все вместе!» վոկալային մրցույթի 6-րդ եթերաշրջանի հաղթող։

Leave a Comment