ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Ճամբարակում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը իր խորին ցավակցությունն է հայտնել Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և մտերիմներին։ «Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ճամբարակ քաղաքում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և մերձավորներին: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,–նշվում է գրառման մեջ: