Գվարդիայի ձևավորումից կարճ ժամանակ է անցել, սակայն հանցավորության դեմ պայքարում արդեն իսկ արձանագրվել են էական դրական ցուցանիշներ. Կամո Ցուցուլյան

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը փետրվարի 2-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցում էին Ոստիկանության գվարդիայի ստորաբաժանումների ղեկավարները։ Անդրադառնալով ոստիկանության բարեփոխումների շրջանակում ձևավորված չորս հենասյունային ուղղություններին՝ Կամո Ցուցուլյանը նշել է, որ Գվարդիայի գործառույթները չեն սահմանափակվում միայն հասարակական կարգի ու անվտանգության պահպանությամբ։ Ընդգծելով ստորաբաժանման դերը հանցագործությունների կանխման և բացահայտման գործում՝ նա փաստել է, որ … Read more

Արամ Ղազարյանն ընդգծել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության կարևորությունը

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունվարի 29-ին ընդունել է ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոյի գլխավորած պատվիրակությանը։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի անունից ողջունելով ներկաներին՝ Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և ընդգծել Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության կարևորությունը։ Արամ Ղազարյանի խոսքով՝ … Read more

Մշտապես նոր մարտահրավերների առնչվող ոստիկանության 4 հենասյունային ուղղություններում բարեփոխումները պետք է ծառայեն բացառապես իրենց առջև դրված խնդիրներին՝ նշել է Կամո Ցուցուլյան

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հունվարի 26-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։ Կամո Ցուցուլյանն իր խոսքում ընդգծել է, որ խորհրդակցության առանցքային նպատակը աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպումն է. մշտապես նոր մարտահրավերների առնչվող Ոստիկանության չորս հենասյունային ուղղություններում բարեփոխումները պետք է ծառայեն բացառապես իրենց առջև … Read more

Ընդգծելով մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ արդյունավետ երկխոսությունը՝ դեսպան Մարագոսը փաստել է՝ այն ներկայում տարվում է բացառապես Հայաստանի հետ

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հունվարի 22-ին մասնակցել է «Աջակցություն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բարեփոխումներին» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը։ 2023 թվականից մեկնարկած ծրագրի նպատակը միգրացիոն ոլորտում իրականացվող բարեփոխումների հաջողությունն է։Մասնակցում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համակարգող Ռադիմ Զակը, նույն … Read more