Պատահական չէ, որ ընդդիմության դեմ օպերացիաները համընկել են Հայաստան ժամանող «եվրամասնագետների» հայտնվելու հետ. Արմեն Աշոտյան

Եվրամիության «մասնագիտացված» խումբը, վստահաբար, չի արձանագրելու եւ չի բարձրաձայնելու այն մասին, որ հենց նիկոլենք են դիմում ապատեղեկատվությանը եւ մանիպուլյացիաների։ Վերջերս Բրյուսելից Երեւան գործուղված իբր թե նախընտրական հիբրիդային ֆիլտրը հաստատ չի ֆիքսելու ոչ «ղարաբաղցիների» ռոլիկը, ոչ էլ «Կարապետյանը ФСБ ագենտ է» հիմար եւ տկարամիտ իշխանական ինֆո-ներառկումները որպես ընտրություններին միջամտելու ցայտուն հնարքներ։ Հեչ պատահական չէ, որ ընդդիմության … Read more

Նիկոլ, հողը ոտքերիդ տակից փախչում է. Աշոտյան (տեսանյութ) – Live News

«Նիկոլ Փաշինյանն իր հիստերիաներով ապացուցում է, որ հողն իր ոտքերի տակից փախչում է»,-ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում նշում է  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Արաբկիրում այսօր Նիկոլ Փաշինյանի հունից դուրս գալուն։

Գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու գործած մեղքերի, կեղծիքի, սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.  «Ընտրարշավի մեկնարկի առիթով Երկիրը նիկոլիզմից մաքրելու համար պետք է նախ ինքնամաքրվենք`ստից, կեղծիքից, մեղքերից:  Մենք որպես ժողովուրդ շատ ավելի լավն ենք, քան մեզ թվում է: Քան իշխանությունները մեզ պատկերացնում են կամ ընդդիմությունը, այդ թվում` ես, մեզանով էր բացատրում իր անհաջողությունները: Մենք ժեխ չենք, մենք խեժ ենք`հույսի, սիրո, հավատի և պատվի … Read more

«Վիզաները հանելու» մասին ողջ ճշմարտությունը․ Արմեն Աշոտյան (տեսանյութ) – Live News

«Վիզաները հանելու» մասին ողջ ճշմարտությունը․ Արմեն Աշոտյան (տեսանյութ) – Live News Skip to content Որոնում Լրահոս Արխիվ Արխիվ Select Month May 2026 April 2026 March 2026 February 2026 January 2026 December 2025 November 2025 October 2025 September 2025 August 2025 July 2025 June 2025 … Read more

Մակրոնը գիտի, որ սուտ է ասում – Live News

Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, թե «8 տարի առաջ ոչ ոք չէր գա Հայաստան» , երեսպաշտության թարմ եւ տիպիկ օրինակ է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արմեն Աշոտյանը: «Մակրոնը գիտի, որ սուտ է ասում, նույն իր երկրի օրինակով, ում բոլոր վերջին նախագահները մշտապես եղել են Հայաստանում՝ թե Ժակ Շիրակը, թե Նիկոլա Սարկոզին, թե Ֆրանսուա Օլանդը։  … Read more

Խոստանում են Բրուսել, տանելու են Անկարա – Live News

Իմ կուսակցությունը, իմ ընկերներն ու ես տասնամյակներ շարունակ իրական եվրոպական արժեքների ջատագովն ու տարածողն ենք եղել և կլինենք։ Այսօրվա Եվրոպական գագաթաժողովը նիկոլական Հայաստանում որևէ աղերս չունի այդ արժեքների հետ։ Սա ընդգծված գեոպոլիտիկ և նախընտրական շոու է, որ մի կողմից վարկաբեկում է «Եվրոպա» հասկացությունը Հայաստանում, մյուս կողմից՝ Հայաստանի ամենահակաեվրոպական իշխանությունների պարտադրվող վերարտադրման օպերացիա։ Խոստանում են Բրուսել, … Read more

Նամակ ԵՄ-ին. Էթնիկ զտումները և ռազմագերիների վերադարձը չպետք է անտեսվեն. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը․ Եվրոպական քաղաքական ընտանիքների անդամ 6 հայկական կուսակցություններն այսօր համատեղ նամակով դիմել են ԵՄ ղեկավարությանը, Երեւանում կայանալիք Եվրոպական Քաղաքական Համայնքի գագաթնաժողովի մասնակիցներին եւ իրենց քաղաքական ընտանիքների ղեկավարներին, բարձրաձայնելով Հայաստանում տիրող հակաժողովրդավարական զարգացումների, ինչպես նաեւ Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների եւ արցախահայության խնդիրների մասին։  Նամակի հեղինակներն են Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամներ ՀՀԿ-ն … Read more

Նիկոլի իրական վարկանիշը կարող եք հասկանալ նրա գերաճած կորտեժի պատճառով փակվող Երևանի փողոցներում մեքենաների ռեակցիայից. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Նիկոլի իրական վարկանիշը կարող եք հասկանալ նրա գերաճած կորտեժի պատճառով փակվող Երևանի փողոցներում հսկայական քանակի մեքենաների ռեակցիայից։ Նոր մի այդպիսի փաստի ականատես եղա Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում։ Ինչպես կասեին ֆրանսիացիները՝ ձայն սիգնալների՝ ձայն Աստծո…»:

Հայոց ցեղասպանությունն ինձ համար նախ ընտանեկան պատմություն է․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Միշտ եմ ապրումներով գնացել Ծիծեռնակաբերդ։ Լինելով ցեղասպանություն վերապրած տոհմի ներկայացուցիչ՝ մանկությունից հիշում եմ լուսահոգի Եփրեմ պապուս եւ Ազատուհի տատուս ծանր պատմությունները այն մասին, թե ինչպես են իմ նախնիները հրաշքով մազապուրծ եղել սպանդից։ Հայոց ցեղասպանությունն ինձ համար քաղաքական հարց լինելուց առաջ նախ ընտանեկան պատմություն է՝ կորուստների եւ փրկության հրաշքի։ Երեկվա … Read more

Այս ցուցանիշը արտացոլում է կոռուպցիայի ընկալման մակարդակը, կաշառակերության և պետության զավթման ռիսկը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հայաստանում դատական համակարգի ճգնաժամը, կախյալությունը և քաղաքականացվածությունը հասել են այն աստիճանի, որ անգամ միջազգային զեկույցներն են անդրադառնում այս խնդրին և մատնանշում, որ դատական իշխանության էֆեկտիվությունն ու անկախությունը երկրի ամենաթույլ կողմերից մեկն է։Այսպես, տնտեսական ազատությունները աշխարհում ուսումնասիրող HERITAGE հիմնադրամը, տնտեսական ազատությունների համաշխարհային իր վերջին զեկույցում՝ 2026 Index … Read more