Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Ֆիլիպ Կիրկորովի նկատմամբ հետախուզում է հայտարարել
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովի նկատմամբ հետախուզում է հայտարարել։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, երգիչը գործակալության տվյալների բազայում ավելացվել է հոկտեմբերի 30-ին, սակայն տեղեկատվությունը հրապարակվել է միայն այսօր։ Ըստ տեղեկությունների՝ Ֆիլիպ Կիրկորովին մեղադրանք է առաջադրվել հեռակա կարգով Ղրիմում և Դոնեցկում իր համերգային ելույթների կապակցությամբ։