Սևան ազգային պարկի տարածքում ապօրինի կառույցների ապամոնտաժման աշխատանքները շարունակվելու են նաև 2026-ին

Սևան ազգային պարկի տարածքում շարունակվում է ապօրինի կառույցների և առանձնատների ուսումնասիրությունը։ Զուգահեռաբար ընթանում են ապամոնտաժման աշխատանքներ։ Դրանք արդեն կատարվել են ափամերձ 14 հողամասերում։ Կառավարությունը նախորդ տարեվերջին հայտարարել է, որ ապամոնտաժումը շարունակվելու է նաև 2026-ին։ Թիրախում ափամերձ տարածքներում կառուցված ապօրինի շինություններն են և այն ենթակառուցվածքները, որոնք 1․905 մ բացարձակ նիշից ցածր գոտում են։ 1․905 մետրն այն … Read more

Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիին

Փետրվարի 3-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիին։ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել Հանձնակատարին Հայաստան կատարած այցի և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ բարձր մակարդակի համագործակցության համար, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք կարևոր հարցեր, որոնք վերաբերում են … Read more

Շիրակի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյանց լեռնանցքը (ձյուն) փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Շիրակի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մառախուղ է։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

344, 345, 346՝ ֆեյքերի գործարանը Սամվել Կարապետյանի որդու աջակից

344, 345, 346. համարակալված այս ֆեյքերը Սամվել Կարապետյանի որդու աջակիցներն են: Ինքնաշխատ բոտի գործած սխալը մեկնաբանություններից հանվել է, սակայն խմբագրված տարբերակները պահպանվել են: Ըստ բանախոսների՝ ընտրության նախաշեմին հիբրիդային գրոհներն ուժեղանում են՝ գործի դնելով ֆեյքերի գործարանը՝ ռուսական մատրյոշկան: Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի տեսանյութում։ Դիտումների քանակ6

Ադրբեջանի տարածքով ՀՀ ժամանեց ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը․ ադրբեջանական ԶԼՄ-ներ

Ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը ժամանեց ՀՀ Ադրբեջանի տարածքով․ գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Գնացքը տեղափոխել է 1746 տոննա բեռ։

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում, մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ՌԴ քաղաքացու

Հունվարի 1-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին է զանգահարել Երևանի մի բնակիչ և հայտնել, որ ժամը 05։35-ի սահմաններում իր ընկերոջ, ՌԴ քաղաքացի Եվգենիի հետ գտնվել են Վարդանանց փողոցում գտնվող «Գադյուկա» բարում, որտեղ մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտել են հասարակական … Read more

Փրկարար ծառայությունն անցկացրել է «Ճանաչենք մեր դպրոցները. անվտանգ մուտք և ելք» խորագրով միջոցառումներ

Կենսական կարևորության կարողությունների զարգացում, արտակարգ իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվելու հմտություն՝ առաջնահերթություններ, որոնք ՆԳՆ Փրկարար ծառայության ուշադրության կենտրոնում են: Ծառայության կողմից պարբերաբար իրականացվում են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, վարժանքներ, սեմինար-դասընթացներ, որոնք նպատակաուղղված են քաղաքացիների պատրաստվածության բարձրացմանը: Փրկարար ծառայության ուշադրության կենտրոնում է կրթական հաստատություններում անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների անցկացումը: Այդ համատեքստում հանրապետության դպրոցներում անցկացվել են «Ճանաչենք մեր … Read more

Ալեն Սիմոնյանը 11 հոգանոց պատվիրակության հետ մեկնում է Մոսկվա

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը 2026 թվականի փետրվարի 4–7-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքում հրապարակված պաշտոնական հրամանագրից։Ըստ այդ հրամանագրի` հայկական պատվիրակությունը բաղկացած է 11 մարդուց` նրանք պատգամավորներ են և ԱԺ աշխատակազմի ներկայացուցիներ. Ալեն Սիմոնյան – Ազգային ժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյան – ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության … Read more

Ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են մոտ 2,5 կգ մեթամֆետամին

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հունվարի 31-ին։ Ըստ տեղեկության՝ 31-ամյա երկու տղամարդիկ պարբերաբար ձեռք էին բերում և իրացնում խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։Հունվարի 31-ին՝ ժամը 20․45-ի սահմաններում, մայրաքաղաքի Սիլիկյան թաղամասում, թմրանյութ իրացնելու պահին, քրեական ոստիկանները ձերբակալեցին տղամարդկանց և նրանցից մեկի վարած «ՎԱԶ-2106» … Read more