Մեկնարկել է հանրակրթական ուսհաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների փաստաթղթերի ընդունումը

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին: Հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց դեկտեմբերի 11-24-ը ներառյալ՝ https://schoolexams.emis.am/ հղումով: Համակարգը կգործի 24-ժամյա ռեժիմով: Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության կայքում:

«Շաքարավազում սախարոզի և խոնավության ցուցանիշները համապատասխանել են սահմանված պահանջներին»

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել շաքարավազի իրացման ոլորտում։ Մասնավորապես մի շարք վաճառքի օբյեկտներում` «Պարմա», «Զովք», «Սիթի», «Սաս», իրականացվել են հսկիչ գնումներ, որոնց արդյունքում ձեռք բերված շաքարավազի թվով 9 նմուշներ («Чайкофский», «Кубань матушка сахар», «Степь Агрохолдинг сахар песок», «Մառանիկ», «Ոսկե ջրաղաց» անվանումներով, «Շաքարավազ սպիտակ/Ալեքս & Հոլդինգ ՍՊԸ», «Հատիկավոր շաքարավազ/ԱՁ Հովհաննես Սաֆարյան», … Read more

ՀՀ-ում կլինեն զբոսաշրջային գյուղեր․ որո՞նք են այդ գյուղերը

Հասարակություն 11 Դեկտեմբեր, 2025 12:50 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Այսօրվա Կառավարության նիստի չզեկուցող նախագծերից մեկը MediaHub-ի ուշադրությունը գրավեց։ Նախագիծը իր մեջ ներառում է՝ զբոսաշրջային գյուղեր հայտարարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը։ Ինչպես տեղեկացավ  MediaHub-ը՝ որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է … Read more

Հայաստանի դատարանը խաթարում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները․ HRW

Հայաստանի վերաքննիչ դատարանը նոյեմբերի 19-ին զգալիորեն թուլացրել է հաշմանդամության հիման վրա խտրականության դեմ պաշտպանությունը և ավելի սահմանափակել հաշմանդամություն ունեցող անձանց համար արդարադատության հասանելիությունը․ նշվել է Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունում։ Դատարանը չեղյալ է հայտարարել ստորին դատարանի կողմից կայացված առաջադեմ որոշումը և եզրակացրել, որ «հաշմանդամության հիման վրա» խտրականությունը կարող է տեղի ունենալ միայն … Read more

Չվերթներ են հետաձգվել – Yerevan Today

11 Դեկտեմբերի, 2025 «Աէրոֆլոտ» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան և Երևան- Մոսկվա չվերթը չեղարկվել են Ռուսաստանի մայրաքաղաքի մի շարք օդանավակայանների ժամանակավոր փակման պատճառով։ Հայտնում են  «Զվարթնոց» օդանավակայանից։ «Ռոսավիացիայի» տեղեկությունների համաձայն՝ «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։Անվտանգության միջոցառումները կապված են անօդաչուների հարձակումների սպառնալիքի հետ։ Սահմանափակումների պատճառով հետաձգվել է նաև Եկատերինբուրգ-Երևան-Եկատերինբուրգ չվերթը։Հիշեցնենք, … Read more

Խցանումների հաղթահարման համար աշխատանքային խումբ է ստեղծվել

11 դեկտեմբերի 2025 – 12:25 AMT PanARMENIAN.Net – Ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խումբը գլխավորելու է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը. ընդգրկված են Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և այլ պաշտոնյաներ։ Որոշման … Read more

«ՀայաՔվեն» նախաձեռնել է կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնելու ստորագրահավաք

«ՀայաՔվեն» նախաձեռնել է կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնելու ստորագրահավաք, որին կարող է մասնակցել յուրաքանչյուր չափահաս անձ:   Միացի´ր ստորագրահավաքին, դիմի´ր քո բնակավայրի տարածքային գրասենյակ:

Սպասվում է առանց տեղումների, մառախլապատ եղանակ

11 դեկտեմբերի 2025 – 12:11 AMT PanARMENIAN.Net – Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 11-ի գիշերը, 12-ի ուշ երեկոյան, 13-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի ցերեկը, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 11-14-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում … Read more

102, 101, 911 համարների փոխարեն կգործի մեկ հեռախոսահամար

Ըստ ՆԳ նախարարի տեղակալի՝ այսպես մարդկանց համար ավելի հեշտ կլինի։ Ըստ նրա՝ հիմա գործող հեռախոսահամարները շատ են ու քաղաքացին ինքն է ստիպված կողմնորոշվել ահազանգի պահին, իսկ մեկ ընդհանուր հեռախոսահամարի դեպքում զանգերի կենտրոնը կվերահասցեագրի զանգն՝ ըստ անհրաժեշտության։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, սակայն, առաջարկում է 911 հեռախոսահամարը չհանել գործածությունից, որովհետև մի շարք երկրներում հենց … Read more