Խցանումների հաղթահարման համար աշխատանքային խումբ է ստեղծվել

Խցանումների հաղթահարման համար աշխատանքային խումբ է ստեղծվել

11 դեկտեմբերի 2025 – 12:25 AMT

PanARMENIAN.Net – Ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խումբը գլխավորելու է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը. ընդգրկված են Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և այլ պաշտոնյաներ։

Որոշման մեջ նշված է, որ աշխատանքային խմբի ղեկավարը 15-օրյա պարբերականությամբ պետք է զեկուցի ՀՀ վարչապետին, իսկ 1-ամսյա պարբերականությամբ՝ իրականացնի լայնածավալ հանրային իրազեկում և լուսաբանում:

Խմբի ձևավորումը միտված է համակարգված լուծումների մշակմանն ու երթևեկության արդյունավետ կազմակերպմանը՝ ներգրավելով տարբեր գերատեսչությունների փորձագետների և ղեկավար կազմի։ Առաջիկայում ակնկալվում են նաև տեղեկատվական միջոցառումներ՝ քաղաքացիներին գործընթացի ընթացքի մասին տեղեկացնելու նպատակով։

Leave a Comment