Մեկնարկել է հանրակրթական ուսհաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների փաստաթղթերի ընդունումը
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին: Հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց դեկտեմբերի 11-24-ը ներառյալ՝ https://schoolexams.emis.am/ հղումով: Համակարգը կգործի 24-ժամյա ռեժիմով: Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության կայքում: