Տեսանյութ. Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի մինչև 35 աստիճան

Հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Տեսանյութ. Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը։ Ավանդության համաձայն` Ս. Աստվածածնի տուփը, որտեղ պահվել է Տիրամոր գլխանոցը, հայտնաբերել են երկու հույն իշխաններ, որոնք Երուսաղեմ ուխտի գնալիս Գալիլիայում մի հրեա կնոջ մոտ տեսնում են տուփը, որի զորությամբ հիվանդներ էին բժշկվում: Տուփը փոխելով իր կրկնօրինակով՝  երիտասարդներն այն բերում են Կ. Պոլիս և հանձնում պատրիարքին: … Read more

Տեսանյութ.Արագածոտնի մարզում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը

Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 104 հասցեի դիմաց բախվել են «Mercedes Sprinter» ու «Hyundai County» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, 1 հոգի՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։  Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենայում եղել է մոտ 18 ուղևոր, հիմնականում … Read more

Տեսանյութ. Ինչ է խորհրդանշում Զատկին հաջորդող չորրորդ՝ Կարմիր կիրակին

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու տոնացույցում Ս. Զատկին հաջորդող կիրակիները հատուկ խորհրդանշական անվանումներ ունեն:   Զատկի չորրորդ կիրակին կոչվում է Կարմիր: Կարմիր անունով հիշատակվում է Քրիստոսի թափած արյունը մեր փրկության համար և խորհրդանշում Տիրոջ արյամբ ծաղկած հաստատված եկեղեցին: 

Տեսանյութ.Կանաչ կիրակի կամ Աշխարհամատրան, որն է այս կիրակիի խորհուրդը

Եկեղեցական տոնացույցում Մեծ պահքից հետո հետևում է հիսունօրյա մի շրջան, երբ քրիստոնեական եկեղեցու ծիսակարգի մեջ տեղի է ունենում վերակենդանացում` հոգևոր գարուն, երբ Քրիստոսի ներկայության հետ միաժամանակ կան նաև «գունեղ» կիրակիներ՝ օրինակ, Հարության կիրակիին հաջորդող կիրակին կոչվում է Նոր կիրակի կամ Կրկնազատիկ, որին հաջորդում է Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակին, այնուհետև Կարմիր կիրակին, տոն երևման Սուրբ Խաչի … Read more

Տեսանյութ.Դու ելույթ ունեցար բեմից ու ոչ մի բան չարեցիր, տանը 10 ընտրող ենք, ոչ մեկը չի ընտրելու քեզ

Արարատում բնակիչներից մեկը, մոտենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իրավական թեմայով անձնական հարց բարձրացրեց՝ նշելով, որ «դժգոհ է վարչապետից, ով այդ հարցով ոչինչ չի արել»։ «Դա իրավական գործընթաց է, ես չեմ կարող մտնել քրգործերի մեջ»,- արձագանքեց Փաշինյանը։   «10 ընտրող ունեմ իմ տանը, ոչ մեկը քեզ չի ընտրի»,-նշեց կինը։

Արտակարգ իրավիճակ Նոր Նորքում, փրկարարներն արհեստական լճակից դուրս են բերել 10-ից ավելի մեքենաներ

Այսօր՝ ապրիլի 13-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի, որոշ վարչական շրջաններում էլ տեղացած ձյան հետևանքով արտակարգ իրավիճակ ու անհարմարություններ էին ստեղծվել մի քանի վարչական շրջաններում։ Սելավատարերի չգործելու պատճառով հերթական անգամ Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տանող ճանապարհահատվածում, ստեղծվել էր հսկայական լճակ, ինչի պատճառով մեծ թվով վարորդներ իրենց ավտոմեքենաներով … Read more

Տեսանյութ.Նոր կիրակի՝ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը

Հինանց կիրակիների շղթայի սկիզբը Նոր Կիրակին է, որը հաջորդում է Սուրբ Զատկի տոնին: Արևմտյան եկեղեցին այս կիրակին կոչում է «Սպիտակ կիրակի»: Սպիտակ անվանումը խորհրդանշորեն ակնարկում է եկեղեցում մկրտությամբ, հաղորդությամբ տեղի ունեցող հոգևոր մաքրագործումը: Օրթոդոքս և կաթոլիկ եկեղեցիներում ընդունված է այս կիրակին անվանել «Թովմասի կիրակի»: «Տեսնել և հավատալ» արտահայտությունը ծանոթ է բոլորին: Առաքյալներից Թովմասն էլ մինչև … Read more

Տեսանյութ․Ավագ Հինգշաբթի՝ Ոտնլվայի արարողություն, Յուղի օրհնություն և Խավարման կարգ՝ ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների

Ավագ Հինգշաբթին մեր Տեր Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքի և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման հիշատակն է: Քրիստոսի երկրային կյանքի վերջին` Ավագ շաբաթվա այս օրը եկեղեցական ծիսակարգում ամենահագեցածն է:    Այսօր` առավոտյան ժամերգության ավարտին, եկեղեցիներում կատարվել է Ապաշխարության կարգ, ապա մատուցվել է Ս․ Պատարագ։    Երեկոյան կատարվել է Ոտնլվայի արարողություն ինչպես  Քրիստոս լվանում է Իր աշակերտների ոտքերը։ … Read more

Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով ձերբակալված Միքայել Մինասյանը դուրս եկավ քննչական վարչությունից. նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Այս մասին հայտնել է փաստաբանը: «Միքայելը այս պահին ձերբակալումից ազատ է արձակվել, բայց դեռևս ունի մեղադրյալի կարգավիճակ: Խափանման միջոցն այժմ բացակայելու արգելքն է: Մեղադրանքը առաջադրվել է, բովանդակությունը և մանրամասները չեմ կարող ասել, որովհետև արդեն իսկ … Read more