Տեսանյութ.Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տնտեսի կիրակին

Մեծ Պահքի չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի՝ ըստ անիրավ տնտեսի առակի: Առակի բովանդակությունը հետևյալն է. մի մեծահարուստ իմանում է, որ տնտեսը վատնում է իր ունեցվածքը, կանչում է նրան և հաշիվ պահանջում, որոշում հեռացնել աշխատանքից: Հասկանալով, որ կարող է անգործ մնալ, տնտեսը խորամանկության է դիմում: Նա կանչում է տիրոջ պարտապաններին, նրանց շնորհում իրենց պարտքի մի մասը: … Read more

Տեսանյութ.Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի կիրակի

Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի՝ Քրիստոսի պատմած «Անառակ որդու առակ»-ի անվամբ:  Անառակ որդին, խոր զղջում ապրելով իր գործած արարքների համար, որոշում է վերադառնալ հոր մոտ՝ զղջումով և ապաշխարությամբ: Նկատելով նրան՝ հայրն ինքն է ընդառաջ գալիս որդուն, գրկում է նրան և ընդունում հայրական տանը: Որդին ասում է նրան. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո … Read more

Տեսանյութ.Մեծ Պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման կիրակի

Մեծ Պահքի երկրորդ կիրակին կոչվում է արտաքսման կիրակի` հիշեցնելով Ադամի և Եվայի արտաքսումը դրախտից (Ծննդ. 3.22-24): Արտաքսման կիրակիի նախորդ կիրակին կոչվում է Բուն Բարեկենդան` բարի կենդանություն, ուրախություն բառից, որը հիշատակն է դրախտում առաջին մարդկանց երանության: Մեծ Պահքն ունի յոթ կիրակի՝ Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ: Հիշեցնենք, որ փետրվարի 15-ից մեկնարկել է … Read more

Տեսանյութ՝ Հայտնի է Աջափնյակում կրակոցների հետևանքով սպանվածի ինքնությունը, միջադեպի մասնակիցների շրջանակը, նոր կադրեր

Փետրվարի 18-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն է և կրակոցի ձայներ են լսվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներ։ Պարզվել է, որ դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք կան տեղափոխված բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․ Վ․-ն, հիվանդանոցում … Read more

Տեսանյութ.Տեառնընդառաջի խորհուրդը Աստծուն սպասելու, Նրան մոտենալու և Նրա ներկայությունն ապրելու մեջ է

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը: Տեառնընդառաջի խորհուրդը Աստծուն սպասելու, Նրան մոտենալու և Նրա ներկայությունն ապրելու մեջ է, այն հրավեր է յուրքանչյուրիս՝ Տիրոջն ընդառաջ գնալու, մեր հավատքի մեջ զորանալու, անսահման հույսի և սիրո մեջ ապրելու։ … Read more

Տեսանյութ.Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ձեռնարկատիրության դեպքեր, առգրավվել է ծխախոտ և խմիչք

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները հունվարի 22-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վերին Արտաշատ գյուղի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Այգեպատ գյուղում վարձակալած տանը զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ՝ շշալցնում և վաճառում է կեղծ խմիչք։ Նույն օրը ոստիկաններն այցելեցին Այգեպատ։ Ընդունելով, որ ոստիկանների տեղեկությունը ճիշտ է՝ 41-ամյա տղամարդը պատրաստակամություն հայտնեց ներկայացնել կեղծ խմիչքն ու կեղծ դրոշմանիշները։ Արարատի … Read more

Տեսանյութ.Սևանի ափամերձ տարածքներում քանդվել են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերի 30-ին հայտարարել էր, որ մեկնարկել են Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում, ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Դատախազությունը միաժամանակ տեղեկացրել էր, որ ապօրինի շինությունների քանդման աշխատանքները շարունակվելու են 2026 թվականին: 2026 թվականի փետրվարի 2-ին ապամոնտաժվել են ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան (Դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող … Read more

Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը։ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Սարգիս եկեղեցի էր բերվել Ս. Սարգսի մասունքակիր աջը։ Ձեւավորված ավանդույթի համաձայն Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտից բերվել էր նաեւ 17-րդ դարում Ս․ Սարգիս եկեղեցում … Read more

Տեսանյութ․Մոտենում է հերթական ցիկլոնը, որը մեր երկրում կմնա մինչև փետրվարի 4-ը, օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-8 աստիճանով

Վաղը երեկոյան ժամերից Հայաստանին Միջերկրական ծովի շրջանից մոտենում է հերթական ցիկլոնը, որը մեր երկրում կմնա մինչև փետրվարի 4-ը՝ ներառյալ։ Այս մասին ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Ինչի արդյունքում հանրապետության առանձին շրջաններում կդիտվեն տեղումներ, հիմնականում ձյան տեսքով։ Բայց, քանի որ այդ ցիկլոնը գալիս է Միջերկրական ծովի շրջանից Հարավարևմուտքից իր հետ բերում … Read more

Տեսանյութ.Քաղաքը աներթևեկելի է, կոմունալ ծառայությունների համար հունվարի կեսին ձյուն գալը անակնկալ է՞ր

Քաղաքը աներթևեկելի է: Քաղաքի կոմունալ ծառայությունների համար հունվարի կեսին ձյուն գալը անակնկալ է՞ր: Այս մասին հայտնել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը, նշելով Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը: «Ես հիմա Բաղրամյան փողոցի վրա եմ, հետիոտնի արագությամբ է հոսքը գնում, որևիցե մաքրման, մշակման հետք անգամ չեմ տեսնում»,-ասել է նա: