Տեսանյութ․Ավագ Հինգշաբթի՝ Ոտնլվայի արարողություն, Յուղի օրհնություն և Խավարման կարգ՝ ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների

Տեսանյութ․Ավագ Հինգշաբթի՝ Ոտնլվայի արարողություն, Յուղի օրհնություն և Խավարման կարգ՝ ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքներիԱվագ Հինգշաբթին մեր Տեր Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքի և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման հիշատակն է: Քրիստոսի երկրային կյանքի վերջին` Ավագ շաբաթվա այս օրը եկեղեցական ծիսակարգում ամենահագեցածն է: 

 

Այսօր` առավոտյան ժամերգության ավարտին, եկեղեցիներում կատարվել է Ապաշխարության կարգ, ապա մատուցվել է Ս․ Պատարագ։ 

 

Երեկոյան կատարվել է Ոտնլվայի արարողություն ինչպես  Քրիստոս լվանում է Իր աշակերտների ոտքերը։ Արարողության ավարտին կատարվել է Յուղի օրհնություն։

 

Ավագ Հինգշաբթի Յուղի օրհնության կարգը կատարվում է` համաձայն ավետարանական այն դրվագի, երբ Քրիստոս հյուրընկալվել էր բորոտ Սիմոնին, որտեղ Ղազարոսի քույր Մարիամը ազնիվ յուղով օծեց Քրիստոսին:

 

Երեկոյան եկեղեցիներում դռնփակ է անցկացվել նաև Խավարման կարգն՝ ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների:




Leave a Comment