Հայ ըմբիշ Գևորգ Հարությունյանը վնասվածքով շարունակել է պայքարը և Բաքվում նվաճել բրոնզե մեդալ

Բացառիկ կամային հատկություններով օժտված մարդ, որի անունն է Գևորգ Հարությունյան։ Ադրբեջանցի մարզիկի հետ գոտեմարտելիս կոտրում է արմնկային ոսկորը եւ շարունակում գոտեմարտել մինչեւ վերջ, միայն մրցավարական անարդար վերաբերմունքի արդյունքում պարտվում։ Այս մասին ասված է Արարատի ըմբշամարտի ակումբի տարածած հայտարարության մեջ։ Այնուհետեւ կոտրած արմունկով անտեսելով ցավերը շարունակում պայքարել բաղձալի բրոնզե մեդալի համար՝ հաղթելով Ասիայի չեմպիոնին ղազախ եւ վրացի … Read more

Հայ ըմբիշ Ժանես Նազարյանը Բաքվում հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ

Ժանես Նազարյանը 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել Բաքվում անցկացվող մինչև 17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ: Ավելի վաղ Գևորգ Հարությունյանը ժամկետից շուտ հաղթել է Հունգարիայի ներկայացուցչին և դուրս եկել Բաքվում անցկացվող մինչև 17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։ Նրա հաջորդ մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչ:

Հայ ըմբիշի հաղթական մեկնարկը Բաքվում․ Մնացականյանը դուրս եկավ հաջորդ փուլ

Բաքվում այսօր մեկնարկել է Մ-17 տարեկանների աշխարհի առաջնությունը:  Մրցումային առաջին օրը գորգ դուրս կգան հետևյալ ըմբիշները՝ 48 կգ Արարատ Ավետիսյանը, 55 կգ Գեղամ Եղիազարյանը, 65 կգ Վազգեն Մնացականյանը, 80 կգ Վահե Հովեյանը, 110 կգ Խաչիկ Խաչատրյանը: Մ-17 ԱԱ. 65 կգ քաշային Վազգեն Մնացականյանը մեկնարկում 7-4 հաշվով առավելության հասավ իրանցի ըմբիշի նկատմամբ՝ հաղթական 4 միավորը վաստակելով … Read more