Կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանն արժանացել է Էրնստ ֆոն Սիմենսի կոմպոզիտորական մրցանակին

30 Հունվարի 2026, 22:00 Կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանն արժանացել է դասական երաժշտության ոլորտում ամենահեղինակավոր միջազգային պարգևներից մեկին՝ Էրնստ ֆոն Սիմենսի կոմպոզիտորական մրցանակին։  Այն հիմնադրվել է 1972 թ. Ernst von Siemens երաժշտական հիմնադրամի կողմից և տրվում է աշխարհահռչակ կոմպոզիտորների, դիրիժորների, կատարողների կամ երաժշտական գործիչների՝ ոլորտում ունեցած բացառիկ ներդրման համար։ Բացի գլխավոր մրցանակից, հիմնադրամը տրամադրում է նաև աջակցություն երիտասարդ կոմպոզիտորներին … Read more

Պատմության մեջ մնացած գեներալը․ Հրաչյա Անդրեասյան

29 Հունվարի 2026, 21:30 Հրաչյա Անդրեասյանը պատմության մեջ է մտել որպես խորհրդային շրջանի և Հայաստանի անկախության առաջին տարիների ամենանշանակալի հայ ռազմական գործիչներից մեկը։ Նրա կյանքն ու ծառայությունը դարձել են զինվորական գործին նվիրվածության, կարգապահության և պետության հանդեպ պատասխանատվության օրինակ։ Անդրեասյանը ծնվել է 1932 թվականի հունվարի 29-ին Կրասնոդարում՝ հայ փախստականների ընտանիքում։ Պատանեկության տարիներին ընդունվել է Նովոչերկասկի Սուվորովի … Read more

ԱՄՆ-ն ապամոնտաժում է սեփական ձևավորած աշխարհակարգը․ Ռոբերտ Քոչարյան

Ամերիկայի Միացյալ Նահանգներն ապամոտաժում է այն աշխարհակարգը, որը հենց ինքն է ձևավորել․ սա արձանագրված է Միացյալ Նահանգների անվտանգության նոր հայեցակարգում։ Այս մասին իր ասուլիսի ներածական խոսքում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ անդրադառնալով աշխարհաքաղաքական իրողություններին։ «Բավականին հետաքրքիր փաստաթուղթ է։ Ընդգծեմ մի քանի շեշտադրում։ Առաջինը՝ ԱՄՆ-ն ընդունում է, որ աշխարհը բազմաբևեռ է, ինչպես նաև ընդունում … Read more

Արցախի հերոս և հայ զինվորի տոկունության խորհրդանիշ. Արմենակ Ուրֆանյան

28 Հունվարի 2026, 22:00 Արմենակ Ուրֆանյան՝ անուն, որն ընդմիշտ մտել է Հայաստանի և Արցախի նորագույն պատմության մեջ՝ որպես արիության և հայրենիքին նվիրվածության խորհրդանիշ։ Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին Երևանում՝ մի ընտանիքում, որտեղ կարևորում էին ոգու ուժն ու սերը հայրենի հողի հանդեպ։ Վաղ տարիքից Արմենակը դրսևորել է ձգտում դեպի կարգապահությունն ու սպորտը. 15 տարեկանում … Read more

Կյանք, որը դարձել է շարունակական ստեղծագործություն․ Նոնա Գաբրիելյան

27 Հունվարի 2026, 22:00 Նոնա Գաբրիելյանն այն արվեստագետներից է, որի կյանքն ինքնին արվեստի գործ է դարձել։ Գաբրիելյանը ծնվել է 1944 թվականի հունվարի 27-ին՝ Թբիլիսիում, մշակութային այնպիսի միջավայրում, որտեղ լեզուներն ու ավանդույթները միահյուսվում էին՝ ձևավորելով տպավորությունների հարուստ գունապնակ։ Հենց այս բազմալեզու և բազմամշակութային մթնոլորտն էլ հիմք է դարձել նրա հետագա ստեղծագործական ուղու համար։ 1968 թվականին ավարտելով … Read more

«Մթության հաղթողը» խորհրդային ֆանտաստիկայում. Աշոտ Շայբոն

26 Հունվարի 2026, 22:30 Գրող, դրամատուրգ, դերասան և ռեժիսոր Աշոտ Շայբոնը (Աշոտ Գասպարյան) ծնվել է 1905 թվականի հունվարի 26-ին Թբիլիսիում: Նրա բազմակողմանի գործունեությունն ընդգրկել է գրականությունը, թատրոնն ու կինոն, իսկ անունը դարձել է նշանակալի 20-րդ դարի հայկական և խորհրդային մշակույթի պատմության մեջ։ Փոքր տարիքից հետաքրքրություն է ցուցաբերել արվեստի և գրականության նկատմամբ։ 1924 թվականին ավարտել է … Read more

Հայկական սփյուռքի ձայնը․ Գալուստ Խանենց

25 Հունվարի 2026, 22:00 Գալուստ Խանենցը (իսկական անունը՝ Գալուստ Խանյան) իրանահայ բանաստեղծ էր, ծնվել է 1910 թվականի հունվարի 25-ին Թեհրանում։ Նրա անունը կապված է հոգևոր որոնումների և սփյուռքի պայմաններում ազգային ինքնության պահպանման հետ։ Վաղ տարիքից նա ձևավորվել է յուրահատուկ մշակութային միջավայրում, որտեղ հայկական համայնքը դարեր շարունակ պահպանել է իր ինքնատիպությունը, իսկ պարսկական գրականությունը զգալի ազդեցություն … Read more

Երաժշտությունը, թատրոնը և կինոն մեկ ռիթմով․ Արամո

24 Հունվարի 2026, 21:10 Արամո (Արամ) Գևորգյանը երգիչ, երաժիշտ, դերասան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ է, որի կյանքն ու ստեղծագործական ուղին դարձել են երկրի մշակութային ժառանգության կարևոր մասը։ Արամոն ծնվել է Երևանում՝ 1968 թվականի հունվարի 24-ին։ Փոքր տարիքից Արամոն ապրում էր երաժշտության ռիթմով․ հաճախել է երաժշտական դպրոց, սովորել հարվածային գործիքների բաժնում, հանդես է եկել «Արևիկ» մանկական … Read more

Հայաստանն՝ ինքնատիպ և արժեքավոր ուղղություն ճանապարհորդների համար

Բրիտանական «The Paper» (iNews) պարբերականը Հայաստանը բնութագրել է որպես «ինքնատիպ և արժեքավոր ուղղություն ճանապարհորդների համար»։ Հատուկ ուշադրություն է դարձվել Երևանին՝ հին «վարդագույն քաղաքին»՝ իր ընդարձակ բուլվարներով, աշխույժ շուկաներով և հարուստ հանրային տարածքներով։ Հոդվածում ընդգծվել է մայրաքաղաքի դինամիկ մթնոլորտը, նրա պատմական ճարտարապետությունը և հիմնական տեսարժան վայրերը՝ Հանրապետության հրապարակն ու Կասկադը։ Լրագրողները նաև առանձնացրել են գաստրոնոմիական ավանդույթները, … Read more

Սառեցված վիզաներ և անորոշություն. ի՞նչ է սպասվում ՀՀ քաղաքացիներին

23 Հունվարի 2026, 22:30 ԱՄՆ իշխանությունների կողմից սահմանված նոր սահմանափակումները հունվարի 21-ից ուժի մեջ են մտել 75 երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համար։ Միգրացիոն փաստաբան Թեհմինա Ավագյանը Alpha News-ի հետ զրույցում պարզաբանել է ստեղծված իրավիճակը։ Փաստաբանի խոսքով՝ սահմանափակումներն առաջին հերթին հարվածում են միգրացիոն վիզաներին, որոնք անձին տալիս են մշտական բնակության իրավունք (Գրին քարտ)։ «Խոսքը վերաբերում … Read more