Պուտինը պարգևատրել է հայազգի անվանի ուռուցքաբան Գայանե Թումյանին

22 Հուլիսի 2026, 18:20 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել է Բլոխինի անվան Ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի բաժանմունքի վարիչ Գայանե Թումյանը։ Մեդալը շնորհվում է առողջապահության ոլորտում ունեցած վաստակի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար։ Պարգևատրվածների թվում են ավելի քան 20 բժիշկներ։ Գայանե Սեպուհի Թումյանը բարձր որակավորում ունեցող ուռուցքաբան … Read more

Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը մարվել է

22 Հուլիսի 2026, 18:20 Հուլիսի 22-ին՝ ժամը 15։37-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։00-ին, մարվել՝ 16։45-ին։ Ըստ … Read more

Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակի առթիվ նամականիշ է շրջանառության մեջ դրվել

22 Հուլիսի 2026, 15:03 2026 թվականի հուլիսի 22-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային: «ՀայՓոստ»-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ անվանի ֆուտբոլիստ, մարզիչ Նիկիտա Սիմոնյանը (1926-2025թթ.)՝ «Արարատ» ֆուտբոլային թիմի լուսանկարի խորապատկերին: Նամականիշի վրա առկա … Read more

Կովկասյան ընձառյուծը՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում

22 Հուլիսի 2026, 11:16 «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկին՝ կովկասյան ընձառյուծին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ։ «Հայաստանի հարուստ կենսաբազմազանության հերթական վկայությունը։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները արձանագրել են Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկին՝ կովկասյան ընձառյուծին։ … Read more

Արտիստ, որը միավորեց Արևելքն ու Արևմուտքը․ Աբրահամ Ռուսո

21 Հուլիսի 2026, 22:30 Հայկական արմատներով էստրադային երգիչ Աբրահամ Ռուսոն ծնվել է 1969 թվականի հուլիսի 21-ին Հալեպում (Սիրիա)։ Նրա հայրը՝ Ժան Իփջիյանը, Ֆրանսիայի օտարերկրյա լեգեոնի ծառայող էր և Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան, իսկ մայրը՝ Մարիան, աշխատել է որպես բուժքույր։ Վաղ տարիքում կորցնելով հորը՝ Աբրահամը մոր հետ տեղափոխվել է Ֆրանսիա, ապա՝ Լիբանան, որտեղ մի քանի տարի … Read more

Հայ և Ղպտի Եկեղեցիներն ամրապնդում են եղբայրական կապերը

21 Հուլիսի 2026, 18:51 Հուլիսի 21-ին Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի հրավերով Մոսկվա ժամանած Ղպտի Եկեղեցու պատվիրակությունն այցելել է Սուրբ Պայծառակերպության մայր տաճար: Հյուրերին ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Համատեղ աղոթքից հետո պատվիրակությունը շրջայց է կատարել «Տապան» թանգարանում, որտեղ ներկայացված են հայկական սրբություններն ու Արցախի քարտեզը՝ այսօր … Read more

Մասաչուսեթսի MIT պատմության բաժնի վարիչ է նշանակվել պոլսահայ պատմաբան

21 Հուլիսի 2026, 18:21 Մասաչուսեթսի MIT պատմության բաժնի վարիչ է նշանակվել պոլսահայ պատմաբան Լեռնա Էքմեքճիօղլուն։ Այդ մասին հայտնում է Մարմարա պարբերականը։ «Նոր Մարմարա»-ի ֆեյսբոքյան էջում այս մասին հայտնում են. «Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում երեկվանից տարածվում է հերթական ուրախալի նորությունը։ Աշխարհի հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (MIT), իր Պատմության ֆակուլտետի դեկան (բաժնի վարիչ) է … Read more

Ովքեր են ինքնաբացարկի դիմումներ ներկայացրել «Ուժեղ Հայաստան»-ից

21 Հուլիսի 2026, 15:59 «Ուժեղ Հայաստան» դաշինքից ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Գոհար Մելոյանը, Ավետիս Առաքելյանը, Լիլյա Շուշանյանը, Արթուր Դանիելյանը, Ալեքսանդր Սարգսյանը,Արշավիր Խաչատրյանը, Դավիթ Այվազյանը, Ռոբերտ Դիլբալյանը, Հովհաննես Եգանյանը, Սիմոն Բաբայանը։ «Հայաստան» դաշինքից ինքնաբացարկի դիմում ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանը։

Եղանակը հուլիսի 21-ին – Alphanews

21 Հուլիսի 2026, 10:27 Հանրապետության տարածքում հուլիսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-23-ը, 25-ի կեսօրից հետո, 24-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 21-25-ի երեկոյան ժամերին Արմավիրում, … Read more