21 Հուլիսի 2026, 18:21
Մասաչուսեթսի MIT պատմության բաժնի վարիչ է նշանակվել պոլսահայ պատմաբան Լեռնա Էքմեքճիօղլուն։ Այդ մասին հայտնում է Մարմարա պարբերականը։
«Նոր Մարմարա»-ի ֆեյսբոքյան էջում այս մասին հայտնում են.
«Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում երեկվանից տարածվում է հերթական ուրախալի նորությունը։ Աշխարհի հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (MIT), իր Պատմության ֆակուլտետի դեկան (բաժնի վարիչ) է նշանակել պոլսահայ պատմաբան, դասախոս Լեռնա Էքմեքչիօղլուին։
Էքմեքչիօղլուն 2011 թվականից ի վեր հանդիսանում է նշված համալսարանի դասախոսական կազմի անդամ։ Նա մասնագիտացած է ժամանակակից Մերձավոր Արևելքի, Օսմանյան կայսրության և Թուրքիայի պատմության, Հայոց պատմության, գենդերային հարցերի, կանանց իրավունքների, ցեղասպանագիտության և փոքրամասնությունների քաղաքականության ոլորտներում։ Էքմեքչիօղլուն 2022–2025 թվականներին զբաղեցրել է համալսարանի «Կանանց և գենդերային ուսումնասիրությունների» ծրագրի տնօրենի պաշտոնը և ներկայումս էլ շարունակում է դասավանդել նույն ծրագրում»։