Սոֆիայի կենտրոնական փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»

23 հունիսի 2026 – 16:58 AMT PanARMENIAN.Net – Սոֆիայի սրտում՝ Պեյո Յավորով թաղամասում գտնվող ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ պաշտոնապես կկոչվի «Հայաստան ճեմուղի»։ Այս որոշումն ընդունվել է Սոֆիայի քաղաքային խորհրդի կողմից միաձայն՝ 33 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով։ Այս միաձայն աջակցությունը բարեկամության և փոխադարձ հարգանքի կարևոր դրսևորում է, որն արտացոլում է հայ և բուլղար … Read more

Ուշակով․ ՀՀ հետ կապված՝ ՌԴ-ն տեսնում է ինտեգրման միավորումներին հարվածելու փորձերը

23 հունիսի 2026 – 14:31 AMT PanARMENIAN.Net – Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է ինտեգրման միավորումներին հարված հասցնելու փորձեր: «Մենք տեսնում ենք ՌԴ մասնակցությամբ ինտեգրացիոն միավորումներին հարված հասցնելու կանոնների վրա հիմնված կարգի կողմնակիցների համառ փորձերը։ Միաժամանակ տարածվում են պատրանքային պատկերացումներ այն մասին, թե հնարավոր է վերանայել … Read more

Զախարովա. ՀՀ-ում ճնշում են ՌԴ-ի հետ համագործակցության օգտին արտահայտվող քաղաքական գործիչներին

23 հունիսի 2026 – 11:03 AMT PanARMENIAN.Net – ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները ճնշումների են ենթարկում այն քաղաքական գործիչներին և ուժերին, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հետ համագործակցության զարգացման օգտին: «Սակայն այս տեսակետի (ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտության մասին – խմբ.) պատասխանը դարձել է այն քաղաքական ուժերի նկատմամբ ճնշումների … Read more

Գյումրի-Մոսկվա չվերթի արտակարգ վայրէջքի պատճառը հերմետիկության խախտման ցուցիչն է եղել

22 հունիսի 2026 – 16:59 AMT PanARMENIAN.Net – «Պոբեդա» ավիաընկերության Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավի՝ Մախաչկալայում արտակարգ վայրէջք կատարելու նախնական պատճառը եղել է հերմետիկության խախտման ցուցիչի սխալ գործարկումը։ ՌԴ համապատասխան մարմինները միջադեպի առնչությամբ նախաքննական ստուգում են նախաձեռնել, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Նախնական պարզվել է, որ հունիսի 22-ին ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում։ Արտակարգ վայրէջքի նախնական … Read more

Տագնապի ազդանշան տված Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում

22 հունիսի 2026 – 14:53 AMT PanARMENIAN.Net – Տագնապի ազդանշան տված Գյումրի-Մոսկվա ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Պոբեդա» ավիաընկերության տեղեկացմամբ՝ մասնագետները ներկայումս գնահատում են «Գյումրի-Երևան» DP-856 չվերթն իրականացնող օդանավի տեխնիկական վիճակը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Flightradar ծառայության տվյալներով Boeing ինքնաթիռը Գյումրիից մեկնել է Մոսկվայի ժամանակով ժամը 11:24-ին։ Թռիչքից մոտ մեկ ժամ … Read more

Զատուլին․ ՌԴ-ն պետք է հայտարարի, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները, բայց կշարունակի աշխատել ՀՀ հետ

19 հունիսի 2026 – 11:12 AMT PanARMENIAN.Net – Մոսկվան պետք է սկզբունքային դիրքորոշում որդեգրի ՀՀ-ում կայացած խորհրդարանական ընտրությունների հարցում, հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Ըստ նրա՝ Մոսկվան պետք է հայտարարի, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները, բայց կշարունակի աշխատել ՀՀ հետ, գրում է MK.ru-ն: «Իմ կարծիքով, սկզբունքային դիրքորոշումը պետք … Read more

Զախարովա․ ՌԴ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիում հուշահամալիրի պղծման դեպքով

18 հունիսի 2026 – 17:45 AMT PanARMENIAN.Net – Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա է հղել՝ կապված Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշահամալիրի պղծման դեպքի հետ։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այս սրբապիղծ ակցիան պարզապես խուլիգանություն չէ, այլ մեր երկրների համար ընդհանուր պատմական հիշողության դեմ նպատակաուղղված հարձակում և … Read more

Ալեքբերլի․ ՀՀ-ն պետք է պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների վերադարձի համար

18 հունիսի 2026 – 15:19 AMT PanARMENIAN.Net – «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» (ՕԶԱ) վարչության նախագահ Ազիզ Ալեքբերլին Օրդուբադում մեկնարկած «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» III համաժողով-փառատոնի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների անվտանգ վերադարձի համար», գրում է Minval.az-ը: Նրա խոսքով՝ արևմտյան ադրբեջանցիների վերադարձը «հայրենի հողեր համապատասխանում է մարդու հիմնարար … Read more

FT․ ԵՄ-ն արտակարգ առևտրային օգնություն է պատրաստում Հայաստանի համար

17 հունիսի 2026 – 13:00 AMT PanARMENIAN.Net – ԵՄ-ն արտակարգ առևտրային օգնություն է պատրաստում Հայաստանի համար ՝ Ռուսաստանի ներմուծման սահմանափակումները փոխհատուցելու համար, քանի որ Բրյուսելն ու Մոսկվան մրցակցում են կովկասյան հանրապետության ապագայի վրա ազդեցության համար։ Այd մասին ասվում է Financial Times-ի հոդվածում: Ծրագրերին ծանոթ չորս աղբյուրների փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովը մշակում է այսպես կոչված ինքնավար առևտրային … Read more

Բաքվի դատարանում շարունակվում է Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների քննությունը

17 հունիսի 2026 – 11:00 AMT PanARMENIAN.Net – Հունիսի 16-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է շինծու գորժերով դատապարտված Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի և այլ անձանց վերաքննիչ բողոքների քննությունը։ Խոսքը վերաբերվել է այն գործին, որով Բաքվի զինվորական դատարանը մեղադրական … Read more