Ֆիդանը և Լավրովը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

16 հունիսի 2026 – 18:00 AMT PanARMENIAN.Net – Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում բանակցությունների ընթացքում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում: «Մենք մանրամասն քննարկել ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Խաղաղության գործընթացը, որն ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Սա տարածաշրջանում խաղաղության համար շատ կարևոր գործոն … Read more

Կալաս. Տեսել ենք ՌԴ-ից աճող ճնշումը՝ պետք է աջակցենք ՀՀ-ին

15 հունիսի 2026 – 14:15 AMT PanARMENIAN.Net – Լյուքսեմբուրգում անցկացվող ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում քննարկվելու են նաև Հայաստանին աջակցելու միջոցները, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը նիստի մեկնարկից առաջ: Նա հավելել է, որ տեսնում են Ռուսաստանի կողմից աճող ճնշումը, հայտնում է Factor.am-ը: «Նախ՝ մենք կսկսենք Հայաստանի … Read more

ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը

15 հունիսի 2026 – 11:51 AMT PanARMENIAN.Net – Մոսկվան ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որն արվել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի Մոսկվա կատարելիք այցին ընդառաջ: Նշվում է, որ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանը կարող է նպաստել «3+3» տարածաշրջանային հարթակը, ասվում է ՌԴ … Read more

ՌԴ ԿԸՀ դիտորդները հայտարարել են ՀՀ ընտրություններում բազմաթիվ խախտումների մասին

11 հունիսի 2026 – 16:28 AMT PanARMENIAN.Net – Հայաստանի խորհրդարանական ընտրություններին հետևած ռուս դիտորդների գնահատմամբ՝ «քվեարկության ընթացքում բազմաթիվ և լուրջ խախտումներ են արձանագրվել», հայտարարել է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան: «Խախտումները, անկեղծ ասած, շատ են եղել, և դրանք եղել են սկզբունքային բնույթի խախտումներ», – ասել է Պամֆիլովան ՌԴ ԿԸՀ նիստում, հայտնել է Interfax.ru-ն: … Read more

The Insider. «Մատրյոշկա» բոտերի ցանցը ֆեյքեր է տարածում ՀՀ ընտրությունների մասին՝ թիրախավորելով Ֆրանսիային

11 հունիսի 2026 – 12:57 AMT PanARMENIAN.Net – Ռուսական «Մատրյոշկա» բոտերի ցանցը Հայաստանի 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո սկսել է ապատեղեկատվական արշավ, որի ընթացքում տարածվել են կեղծ պնդումներ Ֆրանսիայի և Հայաստանի վերաբերյալ, գրում է The Insider-ը: «Բոտերի արգելափակիչ» նախագծի հետազոտողները, որոնք հետևում են սոցիալական ցանցերում ռուսամետ բոտերի գործունեությանը, The Insider-ին տեղեկություններ են փոխանցել … Read more

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին․ «Ես աջակցել եմ նրան վերընտրվելու հարցում»

11 հունիսի 2026 – 10:46 AMT PanARMENIAN.Net – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում նրա քաղաքական ուժի հաղթանակի առթիվ։ Այդ մասին նա գրել է Truth Social սոցիալական հարթակում: «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի համապետական ընտրություններում վճռական հաղթանակի առիթով։ Ես շատ հպարտ եմ, որ աջակցել եմ նրան վերընտրվելու հարցում: Կասկած … Read more

ԵՄ-ն Հայաստանում նորաստեղծ առաքելության ղեկավար է նշանակել

10 հունիսի 2026 – 15:56 AMT PanARMENIAN.Net – Եվրամիության խորհուրդը ՀՀ-ում ԵՄ գործընկերության նորաստեղծ առաքելության` EUPM Armenia-ի, ղեկավար է նշանակել Կոսմին Ջորջ Դինեսկուին։ Նա պաշտոնավարումը սկսելու է 2026 թվականի հունիսի 11-ից՝ նախնական մեկ տարվա մանդատով։ Համապատասխան որոշումն ընդունել է ԵՄ քաղաքական և անվտանգության կոմիտեն, հայտնում է Factor.am-ը: EUPM Armenia-ն ստեղծվել է Հայաստանի իշխանությունների դիմումի հիման … Read more

ՀԱՊԿ-ը կքննարկի ՀՀ կողմից անդամավճաների չփոխանցման հետ կապված իրավիճակը

10 հունիսի 2026 – 15:45 AMT PanARMENIAN.Net – Հայաստանի կողմից ՀԱՊԿ բյուջե անդամավճարների չվճարման պատճառով կազմակերպությունում կքննարկվի կանոնադրության այն հոդվածի կիրառման հնարավորությունը, որը կարգավորում է անդամ պետությունների նկատմամբ գործողությունները՝ իրենց պարտավորությունները չկատարելու դեպքում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Ի՞նչ անել այս իրավիճակում։ Մենք այսօր քննարկել ենք այդ հարցը։ Արդեն ավելի քան երկու … Read more

Պեսկով․ Պուտին–Փաշինյան հնարավոր հանդիպման որոշում կընդունվի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո

10 հունիսի 2026 – 14:53 AMT PanARMENIAN.Net – Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման վերաբերյալ որոշումը կընդունվի երկկողմ մակարդակում՝ ՀՀ-ում կայացած ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումից հետո, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մինչև (ընտրությունների – խմբ.) ավարտը Հայաստանի վարչապետը, անշուշտ, զբաղված է երկրի ներսում ընթացող գործընթացներով։ Իսկ … Read more

Պեսկով․ Մոսկվան գերադասում է սպասել ՀՀ ընտրությունների պաշտոնական արդյունքներին

9 հունիսի 2026 – 16:43 AMT PanARMENIAN.Net – Ռուսաստանը գերադասում է սպասել Հայաստանում անցկացված ընտրությունների պաշտոնական արդյունքներին, նախքան շնորհավորական ուղերձներ հղելը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այստեղ կարևոր է ինչ-որ վերջնական պաշտոնական արդյունքների սպասել: Գիտեք, որ եղել են բազում անհասկանալի պահեր: Մենք շատ հաղորդագրություններ ենք տեսել ընտրություններում խախտումների մասին: Ուստի … Read more