Վասիլև․ ՀՀ-ն պետք է որոշի՝ մնում է ՀԱՊԿ-ում թե գերադասում է այլ սցենար

25 հունիսի 2026 – 12:21 AMT PanARMENIAN.Net – Ռուսաստանը սպասում է Հայաստանի որոշմանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) հետագա մասնակցության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀՀ-ն պետք է որոշում կայացնի՝ մնում է կազմակերպության կազմում թե գերադասում է այլ սցենար»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Վասիլևի խոսքով՝ հանրապետությունը պետք … Read more

Մոդի․ ՀՀ-ն ու Հնդկաստանը կխորացնեն համագործակցությունը պաշտպանական ոլորտում

25 հունիսի 2026 – 10:34 AMT PanARMENIAN.Net – Հայաստանի ու Հնդկաստանի վարչապետները հունիսի 24-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում վերահաստատել են հանձնառությունը խորացնելու երկու երկրների համագործակցությունը տարբեր, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում արդյունքների համար։ «Մենք վերահաստատեցինք … Read more

Մարգարիտա Սիմոնյանը կոչ է արել արգելել Փաշինյանի օգտին քվեարկածների մուտքը ՌԴ

24 հունիսի 2026 – 17:08 AMT PanARMENIAN.Net – RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ հնարավոր է սոցիալական ցանցերի միջոցով բացահայտել հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկողներին։ Նա, մասնավորապես, հայտարարել է, որ ընտրություններում Փաշինյանի օգտին քվեարկած ՀՀ քաղաքացիների մուտքը ՌԴ պետք է արգելել, գրում է Factor.am-ը: «Ես առաջարկում … Read more

Bloomberg. ՀՀ-ն իր ԱԽ քարտուղարին ուղարկում է Ուկրաինային նվիրված համաժողովի՝ ընդգծելով Երևանի հեռանալը ՌԴ-ից

24 հունիսի 2026 – 16:35 AMT PanARMENIAN.Net – Հայաստանն իր Անվտանգության խորհրդի քարտուղարին ուղարկում է Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովի՝ ընդգծելով Երևանի հեռանալը Ռուսաստանից՝ Մոսկվայի կողմից իր դաշնակցի վրա տնտեսական ճնշման աճի ֆոնին, ասվում է Bloomberg-ի հոդվածում: Պարբերականի հաղորդմամբ՝ Լեհաստանի և Ուկրաինայի կողմից համատեղ կազմակերպվող միջոցառմանը, ըստ ակնկալիքների, մասնակցելու են մոտ 100 երկրի պատվիրակություններ, գրում է … Read more

Քուրթուլմուշ. Անկարան բարձր է գնահատում Բաքվի ու Երևանի միջև բանակցային գործընթացը

24 հունիսի 2026 – 16:03 AMT PanARMENIAN.Net – Թուրքիան դրական է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցային գործընթացը և խաղաղության շուրջ արձանագրված առաջընթացը։ Այd մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա այդ հայտարարությունն արել է Բաքվում անցկացվող Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդարանական միության 20-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ընթացքում, … Read more

Պեսկով. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կշարունակեն զարգանալ

24 հունիսի 2026 – 15:58 AMT PanARMENIAN.Net – Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները շարունակելու են զարգանալ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ երկու երկրներն ունեն համագործակցության բազմաթիվ ուղղություններ, որոնք շարունակում են մնալ օրակարգում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Մենք շարունակելու ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ, մենք ունենք բազմաթիվ ընդհանուր գործեր։ Ռուսաստանը Հայաստանի … Read more

Վասիլև. ՀՀ հետ կապված ԱՄՆ և ԵՄ ծրագրերը կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը Հարավային Կովկասում

24 հունիսի 2026 – 15:30 AMT PanARMENIAN.Net – Հայաստանի հետ կապված ԱՄՆ և Եվրամիության ծրագրերը կարող են հանգեցնել Հարավային Կովկասում իրավիճակի սրմանը, հայտարարել է ՀԱՊԿ մշտական խորհրդի նախագահ, կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ Նա այդ մասին ասել է Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում: «Զանգեզուրի միջանցքի իբր անվտանգության ապահովման ԱՄՆ ծրագրերը, ԵՄ երկրների՝ Հայաստանն իրենց … Read more

Լևոն Մնացականյանն ու մյուսները Բաքվի դատարանում հայտարարել են, որ չեն ճանաչում իրենց մեղավոր

24 հունիսի 2026 – 12:28 AMT PanARMENIAN.Net – Հունիսի 23-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի և մյուսների վերաքննիչ բողոքների քննությունը։ Նիստի սկզբում խոսքը տրվել է Լևոն Մնացականյանին։ Նա շարունակել է մեկ շաբաթ առաջ սկսած … Read more

Բաքուն համաժողով է կազմակերպել ԱՄՆ Կոնգրեսի շենքում՝ «Հայաստան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի վերաբերյալ»

23 հունիսի 2026 – 17:42 AMT PanARMENIAN.Net – Հունիսի 24-ին Բաքվի նախաձեռնող խմբի կազմակերպմամբ ԱՄՆ Կոնգրեսի շենքում կանցկացվի միջազգային համաժողով՝ «Վերադարձի իրավունք և ինքնորոշում. երկակի ստանդարտներ և ընտրողական մոտեցումներ» խորագրով, գրում է Minval.az-ը: Ըստ հրապարակման՝ միջոցառումը ներկայացվում է որպես ԱՄՆ Կոնգրեսում անցկացվող առաջին նմանատիպ քննարկում, որը նվիրված կլինի, իբր, «Հայաստանի կողմից ադրբեջանցիների էթնիկ զտումներին»։ Նշվում … Read more

Politico․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մտադիր է հաջորդ շաբաթ կրկին այցելել Հայաստան

23 հունիսի 2026 – 17:27 AMT PanARMENIAN.Net – Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան, գրել է Politico-ն՝ հղում անելով այցի նախապատրաստական աշխատանքներին ծանոթ երեք աղբյուրի։ Պարբերականի տեղեկություններով՝ պատվիրակության կազմում ընդգրկված կլինի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Այցը նախատեսվել է հուլիսի 1-ին, սակայն ընդգծել է, որ ծրագրերը … Read more