ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը

ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը

15 հունիսի 2026 – 11:51 AMT

PanARMENIAN.NetՄոսկվան ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որն արվել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի Մոսկվա կատարելիք այցին ընդառաջ:

Նշվում է, որ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանը կարող է նպաստել «3+3» տարածաշրջանային հարթակը, ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում:

Ընդգծվում է, որ նախատեսվող բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու Անդրկովկասում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և տարածաշրջանի հետհակամարտային վերականգնման հարցերը։

«Ռուսաստանն ու Թուրքիան շահագրգռված են խաղաղ և կանխատեսելի Հարավային Կովկաս ունենալու հարցում։ Դրան հնարավոր է հասնել «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակում համատեղ ջանքերի շնորհիվ», – ասվում է հայտարարությունում։

«3+3» հարթակը միավորում է Հարավային Կովկասի երեք երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին, ինչպես նաև Ռուսաստանին, Թուրքիային և Իրանին։ Ձևաչափը ստեղծվել է 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո: Վրաստանը չի մասնակցում հարթակի գործունեությանը։

Leave a Comment