ԵՄ-ն €20 մլն կհատկացնի խաղաղության խթանմանը Հվ․ Կովկասում և €200 մլն՝ տրանսպորտային և էներգետիկ կապերի զարգացմանը

2 հուլիսի 2026 – 10:57 AMT PanARMENIAN.Net – Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքվում հայտարարել է, որ Եվրամիությունը 20 միլիոն եվրո արժողությամբ նոր ծրագիր կմեկնարկի, որն ուղղված է խաղաղության խթանմանը տարածաշրջանում։ Այդ մաիսն նա ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի հայտարարության ընթացքում: Նա խոսել է առողջապահական, գյուղատնտեսական, ջրի կառավարման ոլորտներում ծրագրերի … Read more

Ֆոն դեր Լայենը համագործակցություն է առաջարկել Ալիևին ն «բարձր գնահատել ՀՀ էլեկտրամալուխ անցկացնելու առաջարկը»

2 հուլիսի 2026 – 10:21 AMT PanARMENIAN.Net – Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի հայտարարության ժամանակ ասել է, որ ԵՄ-ն փոխկապակցվածության համագործակցություն է առաջարկում Ադրբեջանին: Նա նաև բարձր է գնահատել «դեպի Հայաստան էլեկտրական մալուխ անցկացնելու առաջարկը», հայտնում է APA-ն: «Մենք բարձր ենք գնահատում նաև ձեր առաջարկը՝ Հայաստան … Read more

Շարունակվել է Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների քննությունը Բաքվի վերաքննիչ դատարանում

1 հուլիսի 2026 – 10:53 AMT PanARMENIAN.Net – Հունիսի 30-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի և մյուսների վերաքննիչ բողոքների քննությունը։ Սկզբում նշվել է, որ Մադաթ Բաբայանի և Դավիթ Բաբայանի իրավունքները պաշտպանող երկու փաստաբաններից մեկականը … Read more

Էրդողանն արձագանքել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի որոշմանը

1 հուլիսի 2026 – 10:21 AMT PanARMENIAN.Net – Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի որոշմանը` «զրպարտություն» անվանելով իր երկրի հասցեին մեղադրանքները: Նա հայտարարել է, որ Գազայի հատվածի խաղաղ բնակչության դեմ իրականացված հանցագործությունների համար պատասխանատու անձինք «փորձում են իրենց գործողությունները քողարկել զրպարտություններով, այդ թվում՝ Թուրքիայի հասցեին հնչեցված մեղադրանքների միջոցով», հայտնում է … Read more

ICMP․ ՀՀ և Ադրբեջանի միջև անհետ կորածների տվյալների բազա կստեղծվի՝ նախկին Հարավսլավիայի մոդելով

30 հունիսի 2026 – 17:46 AMT PanARMENIAN.Net – ՀՀ և Ադրբեջանի միջև անհետ կորածների տվյալների բազա կստեղծվի՝ նախկին Հարավսլավիայի մոդելով: Այդ մասին Բաքվում հայտարարել է Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերը: Նա ելույթ է ունեցել «Անհետ կորած անձանց հարցի լուծման ժամանակակից մոտեցումները և համագործակցության ամրապնդումը» թեմայով միջազգային համաժողովում, որն անցկացվել … Read more

Գալուզին․ TRIPP-ի նախագիծն անցնելու է ՌԴ կողմից պահպանվող տարածքով, ՌԴ մասնակցությունը միայն օգուտ կտար

29 հունիսի 2026 – 18:25 AMT PanARMENIAN.Net – TRIPP-ի նախագիծն անցնելու է այն տարածքով, որի անվտանգությունն ապահովում են ռուս և հայ սահմանապահները, ուստի Երևանը ցանկացած դեպքում ստիպված է լինելու հաշվի առնել Մոսկվայի դիրքորոշումը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ Նա նշել է, որ Ռուսաստանի մասնակցությունը միայն օգուտ կտար նախագծին, հայտնում է ՏԱՍՍ-ը: … Read more

Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ՀՀ կժամանաի հուլիսի 2-ին

29 հունիսի 2026 – 18:02 AMT PanARMENIAN.Net – Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան: Այցի ընթացքում նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և եվրոպացի պաշտոնյայի հանդիպումը: Հանդիպումից հետո վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդես կգան հայտարարություններով, ինչպես նաև կպատասխանեն զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այցելելու … Read more

Գալուզին. ՀՀ-ն արդեն գործնական քայլեր է ձեռնարկում ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ

29 հունիսի 2026 – 17:33 AMT PanARMENIAN.Net – Եվրամիությանը ՀՀ անդամակցության գործընթացն արդեն սկսվել է՝ երկրում ընդունվել է համապատասխան օրենք, ուստի, այլ մեկնաբանության լինել չի կարող, հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը: Նա հավելել է, որ Երևանն արդեն գործնական քայլեր է ձեռնարկում ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Անցյալ տարվա ապրիլին Հայաստանում ընդունված օրենքը … Read more

Գերմանիայի ԱԳ նախարար․ ՀՀ-ն ճկունության և ոգեշնչման ևս մեկ աղբյուր է

29 հունիսի 2026 – 14:48 AMT PanARMENIAN.Net – Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը անդրադարձել է Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին՝ այն որակելով ճկունության և ոգեշնչման աղբյուր։ Նախարարի գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքացիների վերջին ընտրությունը վերահաստատել է եվրոպամետ կառավարության նկատմամբ վստահությունը՝ այն ներկայացնելով որպես Ռուսաստանի ազդեցությանն ու ճնշումներին հակազդելու ուղի, գրում է Radar Armenia-ն: «Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին իրենց … Read more

Բաքուն Իսրայելին կոչ է արել վերանայել Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշումը

29 հունիսի 2026 – 12:10 AMT PanARMENIAN.Net – Ադրբեջանում «լրջորեն մտահոգված են» Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության փաստանը ճանաչելու հանգամանքով: Ադևբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Իսրայելին վերանայել Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշումը, գրում է APA-ն: Ըստ պաշտոնական Բաքվի՝ նման քայլերը ծառայում են «ոչ թե հաշտեցման և փոխըմբռնման ամրապնդմանը, այլ առկա հակասությունների հետագա խորացմանը, խոչընդոտում են տարածաշրջանում … Read more