Իրանի իշխանությունները քայլեր են ձեռնարկում ինտերնետ կապի վերականգնման ուղղությամբ

Իրանի կառավարությունն աշխատում է երկրում ինտերնետի կապի վերականգնման ուղղությամբ, կապի սահմանափակման մասին որոշումն անվտանգության մարմիններն ընդունել են վերջին օրերին սկսված անկարգություններից հետո, հայտնել է Իրանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարությունը: «Նախարարությունը լրջորեն աշխատում է նշված ծառայությունների և կապի վերականգնման ուղղությամբ»,- ասված է նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել Է Իրանի կառավարության Telegram ալիքում: … Read more

Հալեպի Շեյխ Մաքսուդ շրջանում Սիրիայի ժողովրդավարական ուժերի զինյալները մերժել են զենքերը հանձնել

Այսօր առավոտյան սիրիական բանակը իր վերահսկողության տակ է վերցրել Հալեպի Էշրաֆիե շրջանը և բնակչությանը հորդորել՝ ականազերծման աշխատանքների ավարտից հետո վերադառնալ այնտեղ։ Այդ մասին հայտնել է «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը՝ Հալեպից:    Այնուհետև Հալեպի պետական ներքին անվտանգության ուժերը շուրջ 50 ավտոբուս են ուղարկել Շեյխ Մաքսուդի շրջան՝ նախատեսելով, որ Սիրիայի ժողովրդավարական ուժերի քրդական ներքին … Read more

Հալեպում ընդհանուր առմամբ իրավիճակը հանդարտ է. «Լուրեր»-ի թղթակցի մանրամասները

Այսօր Հալեպում ընդհանուր առմամբ իրավիճակը հանդարտ է։ Հայ համայնքում արձանագրվել են միայն նյութական վնասներ, վիրավորներ կամ զոհեր չկան։ Եկեղեցու սրահում ապաստանած ընտանիքները առավոտյան վերադարձել են իրենց բնակարանները։ Դպրոցները շարունակում են փակ մնալ։ Այդ մասին Հալեպից հայտնել է «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը:   Անցած օրերի ընթացքում ՀՀ Հալեպի գլխավոր հյուպատոսությունը շարունակել է իր գործունեությունը՝ … Read more

Հալեպում Սիրիայի դեմոկրատական ուժերի դեմ գործողությունն ամբողջությամբ իրականացնում է սիրիական բանակը. Թուրքիայի ՊՆ

Հալեպում Սիրիայի դեմոկրատական ուժերի դեմ գործողությունն ամբողջությամբ իրականացնում է սիրիական բանակը՝ հայտարարել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից:   Նախարարության ներկայացուցիչ Զեքի Աքթուրքը հայտարարել է, որ Անկարան աջակցում է Սիրիայի պայքարին ահաբեկչական կազմակերպությունների դեմ՝ երկրի միասնության և տարածքային ամբողջականության հիման վրա: Նրա խոսքով՝ Սիրիայի անվտանգությունը Թուրքիայի անվտանգությունն է, և երկրում ուշադիր հետևում են իրադարձությունների … Read more

Իրանում բողոքի ակցիաների աշխարհագրությունն ընդլայնվում է

Իրանում շարունակվում են բողոքի ակցիաները: Լրատվամիջոցների տվյալով՝ դրանք ընդլայնվում են ինչպես աշխարհագրորեն, այնպես էլ մասնակիցների թվով: Նշվում է, որ ցույցերն ընդգրկել են ավելի քան 280 քաղաք, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանը և մյուս խոշոր քաղաքները: Ի նշան բողոքի՝ ցուցարարները որոշ քաղաքներում քանդել են արձաններ և հրկիզել գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և Ղասեմ Սոլեյմանիի պատկերներով … Read more

Քաղաքական կարգախոսները շեղում են Իրանի ցույցերի ընթացքը. փորձագետ

Իրանում շարունակվում են բողոքի ցույցերը, որոնք արդեն հանգեցրել են զոհերի: Իշխանությունը հայտարարել է, որ պատրաստ է լսել ցուցարարներին, նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է, որ փողոց դուրս եկածները բողոքի հիմքեր ունեն, իսկ դժգոհության ալիք էր բարձրացրել երկրի տնտեսական վիճակը։ Առևտրականներին են միացել նաև պետական բուհերի ուսանողները, ցույցերի ընթացքում հնչում են նաև քաղաքական կարգախոսներ: Իրանագետի խոսքով՝ … Read more

Թրամփն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Գազայում և Վենեսուելայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում Թուրքիայի և ԱՄՆ-ի ղեկավարները քննարկել են երկրների միջև երկկողմ քաղաքական հարաբերությունները, պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը, առևտրի նպատակային ծավալի հասնելուն ուղղված միջոցառումները, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ հարցեր: Անդրադարձ է եղել Գազայում և Վենեսուելայում տիրող իրավիճակին: … Read more

Իրանում ցույցերի հետևանքով զոհերի թիվն աճում է

Առնվազն 35 մարդ է զոհվել, ավելի քան 1200 մարդ ձերբակալվել է Իրանում մեկ շաբաթից ավելի շարունակվող ցույցերի ընթացքում՝ հայտնել է Human Rights Activists News Agency գործակալությունը։ Զոհվածների թվում են բողոքի ակցիաների 29 մասնակից, չորս երեխա և անվտանգության ուժերի երկու աշխատակից: Իրանական Fars գործակալությունն իր հերթին հայտնել է ուժային կառույցների ներկայացուցիչների շրջանում տուժածների մասին: … Read more

Տնտեսական և տրանսպորտային տեսանկյունից պարտվողներ չեն լինի. Ալիև

Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում իրականացվող շինարարական աշխատանքներին զուգահեռ ենթակառուցվածքային աշխատանքներ կկատարվեն նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Այդ մասին հունվարի 5-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա խոսքերով՝ Հայաստանը միայն կշահի դրանից․ «Հայաստանը կարող է և դուրս կգա ներկայիս փակուղային վիճակից։ Կբացվեն ճանապարհները Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Կբացվեն ճանապարհներ … Read more

2025 թվականը պատմական էր Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների համար. Ալիև

2025 թվականը կարելի է պատմական համարել նաև ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների համատեքստում։ Այս մասին հունվարի 5-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նրա խոսքերով՝ Ամերիկայում հակաադրբեջանական ուժերի և հայկական լոբբիի գործունեության արդյունքում ընդունված 907-րդ ուղղումը թույլ չէր տալիս լայնածավալ հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև և ընդգծել, որ այդ սահմանափակումն այլևս … Read more