Թրամփը՝ Իրանին մոտեցող նավատորմի մասին


ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի մեծ, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ:


Սպիտակ տանը լրագրողի հարցին՝ արդյոք գործարք կնքելու համար Թեհրանին վերջնաժամկետ ներկայացվե՞լ է՝ Դոնալդ Թրամփը պատասխանել է՝ այդ մասին գիտեն միայն իրանցիները:


 


ԱՄՆ նախագահը նաև հստակ պատասխան չի տվել հարցին՝ արդյոք Վաշինգտոնն Իրանի դեպքում կկրկնի վենեսուելական սցենարը, երբ ամերիկյան ուժերը Կարակասում ձերբակալեցին Նիկոլաս Մադուրոյին:


 


Թրամփը նշել է, որ չի ցանկանում խոսել ռազմական հարցերի մասին, նա միայն հիշեցրել է, որ Իրանի ուղղությամբ հզոր նավատորմ ունեն: ԱՄՆ նախագահը համոզմունք է հայտնել, որ Թեհրանը ցանկանում է գործարքի հասնել:

Leave a Comment