Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը

Մեկնարկել է Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որին այս տարի մասնակցում են 11 երկրի շուրջ 60 մանկավարժներ։ Վերապատրաստման ծրագրի բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանույշ Դվոյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ, ուսուցիչներ: Ողջունելով սփյուռքահայ ուսուցիչներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է … Read more

Նիկոլը նոր բառ է ստեղծել․ պաշտպանվենք նիկոլայնացումից հայերենով •

Հասան հայերենին Նիկոլը նոր բառ ա ստեղծել, հայերենում չկար, հիմա կա՝ ձոներգում ա Նիկոլի պաշտոնյա Արման Եղոյանը։ Weaponization-ի փոխարեն արդեն կա «զենքայնացում», ու վարչապետն ա նման գոհարի արարիչը։ Էդպիսի քաղաքական-պետական գործիչներ էլի են եղել, որ ամեն ինչից գլուխ են հանել, էլ լեզվաբանություն, էլ ճարտարապետություն, էլ գենետիկա, էլ քանդակագործություն, էլ բժշկություն, էլ քաղաքաշինություն․․․ Նրանց անուններն են … Read more

Ադրբեջանի բուհերը հայկականներից վարկանիշով բա՞րձր են․ ահազանգ •

Գնահատականները ավելի բարձր են ադրբեջանական բուհերում, արդյունքները` հայկականներում։ Այսպես կարելի է բնութագրել QS 2027 միջազգային վարկանիշի արդյունքները (այսինքն՝ 2026/27 ուսումնական տարվա համար)։ QS World University Rankings-ը բարձրագույն ուսումնական հաստատությունների ամենահեղինակավոր համաշխարհային վարկանիշներից մեկն է, որը ամեն տարի հրապարակում է բրիտանական Quacquarelli Symonds վերլուծական ընկերությունը` սկսած 2004 թվականից: Այն գնահատում է աշխարհի լավագույն համալսարանները՝ հիմնվելով այնպիսի … Read more

Պետությունը կֆինանսավորի մարզերում դպրոցականների լող, հրաձգություն և դահուկային սպորտ մարզաձևերի ուսուցումը

Գործադիրը հաստատել է ՀՀ մարզերում գործող մասնավոր մարզական ենթակառուցվածքներում դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրերը և դրանց ֆինանսավորման կարգը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ Կառավարության քաղաքականությունն է ընդլայնել երեխաների՝ սպորտով զբաղվելու հնարավորությունները՝ ապահովելով առկա սպորտային ենթակառուցվածքների առավել արդյունավետ օգտագործումը, այդ թվում՝ … Read more

Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներ Լոռու և Տավուշի մարզերում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և նախարարության հանրակրթության ոլորտի պատասխանատուները Լոռու և Տավուշի մարզերում ևս անցկացրել են խորհրդակցություն մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ: Քննարկմանը ներկա են եղել մարզային կրթության վարչությունների պատասխանատուները, դպրոցների տնօրենները, վարչատնտեսական մասի համակարգողները և ոլորտի այլ շահագրգիռ ներկայացուցիչներ։ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները, իսկ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից … Read more

Կոտայքի մարզի ուսուցիչները մասնակցել են ԹԳՀԳ վերապատրաստմանը

Ծաղկաձորում ամփոփվել է Կոտայքի մարզի «Թվային գրագիտության և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցիչների մասնագիտական կարողությունների բարելավման ծրագիրը, որն իրականացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ և Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսավորմամբ։ Ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍՆ հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման … Read more

Առաջին դասարանցիների ընդունելություն․ ի՞նչ խնդիրներ են առաջացել հայտագրման ժամանակ

Առաջին դասարանցիների ընդունելության գործընթացներն ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս իրականացվել են էլեկտրոնային համակարգով։ Չնայած համակարգի նպատակն է գործընթացը դարձնել ավելի արագ և հասանելի, որոշ ծնողներ հայտնում են տեխնիկական դժվարությունների մասին: Ի՞նչ խնդիրների են բախվել ծնողները և ինչպես են մեկնաբանում  իրավիճակը ԿԳՄՍ նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում:

Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ Արարատի և Արմավիրի մարզերում

Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն այսօր շարունակվել են Արարատի և Արմավիրի մարզերում: Խորհրդակցությունները վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Մասնակցել են Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, մարզային կրթության վարչությունների պատասխանատուները, դպրոցների տնօրենները, վարչատնտեսական մասի համակարգողները և ոլորտի այլ շահագրգիռ ներկայացուցիչներ։ «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններով 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական … Read more

Ծնողները դժգոհում են, պատասխանատուները` մեղքը բարդում ծնողների վրա •

Հունիսի 23-ին, ժամը 09:00-ից առաջին դասարանցիներ ունեցող ծնողները «ստարտ ռեժիմի վրա» սպասում էին, որ իրենց երեխաներին հայտագրեն նախընտրած դպրոցի առաջին դասարանի համար։ 2026-2027 ուսումնական տարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման փուլի մեկնարկը հունիսի 23-ին էր։ Վերջին տարիներին, իբրեւ թե կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, երեխաների՝ առաջին դասարան հայտագրումը կազմակերպվում է առցանց եղանակով, ինչը ծնողների կյանքն … Read more

«Նախնական զինպատրաստություն» առարկան փոխարինեցին «Անվտանգ կենսագործունեությամբ»

44-օրյա պատերազմից գրեթե 6 տարի անց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքված չէ: Եթե կնքված էլ լիներ, առանց միջազգային հզոր երաշխավորների կամ առանց ռազմական հավասարակշռության հաստատման, Ադրբեջանի հետ արդար, հարատեւ խաղաղություն չի լինելու` սա բոլորն են հասկանում։ Սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այս իրողությունն անտեսելով, համառորեն հայտարարում է, որ խաղաղությունն արդեն հաստատվել է: Այդ տրամաբանության մեջ էլ … Read more