Ղրղզստանի կրթության նախարարի տեղակալի հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է Ղրղզստանի կրթության նախարարի տեղակալ Բայմուրզաև Մուխտարբեկ Արապբաևիչին, որը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու մայիսի 18-22-ը Երևանում անցկացվող Պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սննդի» կայուն ազգայնացմանը նվիրված միջոցառումներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլա Մելիուն: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել … Read more

Միջազգային պատվիրակներն ուսումնասիրում են դպրոցական սննդի կազմակերպման առաջավոր փորձը

Դպրոցական սննդի կազմակերպման Հայաստանի փորձին ծանոթանալու նպատակով մեր երկրում են գտնվում միջազգային պատվիրակություններ, որոնք հետաքրքրված են հայաստանյան մոդելի արդյունավետությամբ և իրենց երկրներում ՀՀ փորձի տեղայնացմամբ։ «Դպրոցական սննդի ծրագրերի կայուն ազգայնացումը՝ գլոբալ և տարածաշրջանային համատեքստում» խորագրով համաժողովին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) … Read more

Քննարկվել է երիտասարդության ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագիծը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է երիտասարդության ոլորտի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագիծը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը: Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է միջնաժամկետ ծախսային ծրագրի երիտասարդության ոլորտին առնչվող ուղղությունների ընդհանուր նկարագիրը և նշել, … Read more

ԿԳՄՍ նախարարը Սյունիքում այցելել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում կառուցված և վերակառուցված կրթական հաստատություններ

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան այցելել է մի շարք հանրակրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում: Այցերին ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Գորիսի թիվ … Read more

Մարզերի ուսուցիչների աշխատավարձը ամեն տարի բարձրանալու է 25 % -ով․ Ղումաշյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանը գրել է․ «Սիրելի ուսուցիչներ, ուժեղ Հայաստանում դուք ունենալու եք աշխատավարձի իրական բարձրացում։ Բոլոր մարզերի ուսուցիչների աշխատավարձը ամեն տարի բարձրանալու է 25 % -ով, իսկ Երևանում աշխատող ուսուցիչների աշխատավարձը 20 % -ով: Արդյունքում` 5 տարվա ընթացքում կբարձրանա 2.5 անգամ։ Ուժեղ Հայաստանում մենք կունենանք Անվճար բարձրագույն կրթություն։ Սամվել Կարապետյանը սա ոչ … Read more

Շվանիձոր բնակավայրում երկար տարիների դադարից հետո կրկին մանկապարտեզ է գործում

Սյունիքի մարզի Շվանիձոր բնակավայրում երկար տարիների դադարից հետո կրկին մանկապարտեզ է գործում, իսկ գյուղի դպրոցը պատրաստվում է վերաբացման։ Շրջայցի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը այցելել է նաև Շվանիձորի մշակույթի կենտրոն, ծանոթացել շենքային պայմաններին և տեղում քննարկել առկա խնդիրները։  

ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի •

«107 տարի Երևանի պետական համալսարանը եղել է ոչ միայն կրթագիտական օջախ, այլ ազգային մտածողության, արժանապատիվ բանավեճի ու ազատ մտքի կենտրոն։ Սա այն համալսարանն էր, որտեղ մարդիկ չէին վախենում սեփական կարծիքն ունենալուց, որտեղ գիտական ու մարդկային հեղինակությունը պաշտոնից բարձր էր գնահատվում։ Բայց այսօր, ցավոք, իրավիճակն այլ է։ Հյուրախաղերով ԵՊՀ-ում հայտնված և ակամայից ռեկտորի աթոռին ծվարած անձը … Read more

Ուժեղ պետություն ունենալու գրավականներից մեկը որակյալ կրթության ապահովումն է․ Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ուղերձը Երևանի Պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբ Սիրելի դասախոսներ, ուսանողներ և շրջանավարտներ, Շնորհավորում եմ ձեզ Մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբ։Հայ ժողովրդի համար դժվարին ժամանակներում հիմնադրված ԵՊՀ-ն մշտապես եղել է ոչ միայն հայկական կրթության առաջամարտիկը, այլև հանդիսացել մեր ազգային վերածննդի խորհրդանիշը, հայ գիտության, մշակույթի և ազգային արժանապատվության … Read more

Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ. «Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, 1919 թվականի մայիսի 16-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման առաջին իսկ տարում, Նախարարների խորհուրդը որոշում ընդունեց Երևանում համալսարան հիմնելու մասին։ Իր պետականությունը դժվարությամբ վերականգնած երկիրը, չնայած ծայրահեղ սուղ պայմաններին, իր առաջին իրավական ակտերից մեկով հիմնադրեց համալսարան։ Սրանում ամփոփված է … Read more

Նոր մանրամասներ դասախոսների ձերբակալությունից

Իրավապահ համակարգի «Հրապարակի» աղբյուրի խոսքով ձերբակալված դասախոսներից մեկը անգլերենի ամբիոնի դասախոս Աննա Աղայանն է: Դասախոսներին մեղադրում են կաշառք վերցնելու մեջ: «Հրապարակի» աղբյուրի խոսքով` դասախոսներին կալանավորելու միջնորդություն չի ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելու արգելքը, իսկ ամբիոնի վարիչ Գայանե Եղիազարյանի պաշտոնավարումը կասեցնելու համար Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան: Երեկ «Հրապարակը» գրել էր, որ … Read more