Կհստակեցվեն կրթական կազմակերպությունների գործառույթները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Կրթության ոլորտում իրականացվող լայնածավալ բարեփոխումներով, ինչպես նաև «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» օրենքների վերջին փոփոխություններով պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Որոշման հիմնական նպատակն է բարեփոխումների տրամաբանությանը համապատասխան կարգավորումների ներդրումը, կրթահամալիրների կազմակերպչական և գործառույթային հստակեցումները։ Գործող կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում խնդրահարույց հարցերը կհստակեցվեն, որի արդյունքում հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն ավելի դյուրին կդառնա: … Read more

Կընդլայնվի «Մասսայական ուսուցում» բաղադրիչի շրջանակը

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում։ Ըստ հիմնավորման՝ 2026 թվականի «Մասսայական ուսուցում» բաղադրիչի իրականացման նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախատեսել է 100,000.0 հազար դրամ՝ ՀՀ մարզերում 800 մասնակցի ներգրավմամբ տեխնոլոգիական ուսուցողական դասընթացներ անցկացնելու համար։ Նախարարությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրից ստացել է բաղադրիչը համատեղ իրականացնելու առաջարկ, որով ՄԱԶԾ-ի կողմից նախատեսվում է տրամադրել … Read more

Կառավարությունը փոփոխություններ է կատարել Հանրակրթության պետական չափորոշչում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Կառավարության որոշմամբ, ստացված առաջարկությունների հիման վրա, խմբագրվել է Հանրակրթության պետական չափորոշիչը՝ այն դարձնելով առավել հստակ կարգավորումներով և առավել մեծ ճկունություն ընձեռելով հանրակրթական դպրոցներին ուսումնական գործընթացի պլանավորման և իրականացման շրջանակում։ Ըստ հիմնավորման՝ հիմնականում անփոփոխ են մնացել չափորոշչի առանցքային սկզբունքները, այն է՝ … Read more

Միջազգային պատվիրակությունն այցելել է մարզերի դպրոցներ՝ ծանոթանալու ՀՀ դպրոցական սննդի կայուն մոդելներին

Երևանում մեկնարկած «Կայուն դպրոցական սննդի ծրագրերը համաշխարհային և տարածաշրջանային համատեքստում» միջազգային փորձի փոխանակման այցի շրջանակում բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի դպրոցներ: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ Հայաստանի դպրոցական սննդի ծրագրի ազգայնացման հաջողված փորձին, դպրոցական ճաշարանների աշխատանքին, կրթական ու գյուղատնտեսական նորարար նախաձեռնություններին, ինչպես նաև ծրագրի կայունացմանն ուղղված համայնքային և դպրոցական մոդելներին։ Այցին մասնակցել … Read more

Հայաստանի ներկայացուցիչն արժանացել է ԱՄՆ Regeneron ISEF 2026 միջազգային մրցույթի 3-րդ կարգի մրցանակի

20 Մայիսի 2026, 15:30 ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում տեղի ունեցած Regeneron ISEF 2026 միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառի եզրափակիչ փուլում «Ֆիզիկա և աստղագիտություն» անվանակարգում 3-րդ կարգի մրցանակի է արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Շահինյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ–ից։ Regeneron ISEF 2026-ն աշխարհի խոշորագույն, ամենահեղինակավոր և բարձր … Read more

Ի գիտություն դիմորդների. հայտնի են միասնական քննությունների օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 2026 թվականի հունիսին անցկացվող (երկրորդ փուլ) միասնական քննությունների ժամանակացույցը: Քննությունները տեղի կունենան հետևյալ օրերին. 12․06․2026 թ․ -«Կենսաբանություն», «Աշխարհագրություն» 16․06․2026 թ․- «Օտար լեզուներ» /անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն/ 19․06․2026 թ․- «Մաթեմատիկա» 23․06․2026 թ․- «Հայոց լեզու և հայ գրականություն» 26․06․2026 թ․- «Քիմիա», «Ռուսերեն» 30․06․2026 թ․- «Ֆիզիկա», «Հայոց պատմություն» Հաստատվել է նաև բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի 49 քննական կենտրոնների ցանկը, որոնցից 17-ը՝ Երևանում, 32-ը՝ մարզերում։ Քննական կենտրոնների ցանկը՝ https://tinyurl.com/56c74phd

Արհեստական բանականության դեմ պայքար է սկսվել •

Ֆրանսիայում իշխանությունները դեմ են, որպեսզի արհեստական բանականության տեխնոլոգիաները չափազանց շատ օգտագործվեն կինոնկարի ստեղծման կամ թարգմանության համար։ Փարիզում որոշել են, որ բոլոր այն ֆիլմերը, որոնց արտադրության պրոցեսում մարդիկ են վճռական նշանակություն ունենալու, կստանան պետության կողմից աջակցություն։ Իսկ այն բոլոր ֆիլմերը, որոնց ստեղծման պրոցեսում առանցքայինը արհեստական բանականությանն է եղել, պետության կողմից աջակցություն չեն ստանա։ Այս մասին հայտնում … Read more

Հայտնի է Վերջին զանգի օրը․ ԿԳՄՍ •

Այս տարի հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների վերջին զանգի միջոցառումները հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում կանցկացվեն մայիսի 22-ին, 6-օրյայի դեպքում՝ 23-ին: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ «Հանրակրթական ուսումնական հաստատությունները 2025-2026 ուսումնական տարում 9-րդ և 12 դասարանը կավարտի համապատասխանաբար 39․119 և 22․205 աշակերտ»,- ասված է հաղորդագրությունում։ Related Post navigation

Քննակվել է դպրոցական սննդի կազամակերպման ՀՀ փորձը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ՊՀԾ գերազանցության կենտրոնի տնօրեն Դանիել Բալաբանին, որը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու մայիսի 18-22-ը Երևանում անցկացվող Պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սննդի» կայուն ազգայնացմանը նվիրված միջոցառումներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԱԿ ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլա Մելիուն, ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ … Read more

Արաքսիա Սվաջյանն ընդունել է Տաջիկստանի կրթության և գիտության նախարարի տեղակալին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է Տաջիկստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մուզաֆարզոդա Բադրիդդինին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլա Մելիուն։ Տաջիկստանի կրթության և գիտության նախարարի տեղակալը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու մայիսի 18-22-ը Երևանում անցկացվող Պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սննդի» կայուն … Read more