Կիպրոսի բուհերում կրթություն ստանալու հրավեր

2026-2027 ուսումնական տարվա համար Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը «CyprusAid» զարգացման համագործակցության ծառայության հետ համատեղ հայտարարում է ամբողջական կրթաթոշակների մրցույթ, որին կարող են մասնակցել օտարերկրյա քաղաքացիները՝ Կիպրոսի Հանրապետությունում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով։ Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի հունիսի 12-ն է։

Կրթաթոշակային ծրագրի պայմանների, առաջարկվող մասնագիտությունների ցանկի, մասնակցության չափանիշների, դիմելու կարգի և անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է կից ուղեցույցում։

Leave a Comment