Ինչպես դիմել քոլեջ. հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը: Կատարված հիմնական փոփոխությամբ՝ կատարելագործվել է կրթության տարբեր մակարդակների տեղեկատվական բազաների փոխկապակցման համակարգը։ Քոլեջների ընդունելության գործընթացը թվայնացվել է՝ դիմորդների տվյալները և անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնվելու են ինքնաշխատ եղանակով, միասնական թվային հարթակում  ներկայացվելու են առաջարկվող կրթական ծառայությունները, միջին մասնագիտական և արհեստագործական կրթական ծրագրերը, … Read more

Հայտնի են 2026 թվականի երրորդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը

Գնահատման թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի հրամանով հաստատվել են 2026 թվականի երրորդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը։ «Արմենպրես»-ը ստորև ներկայացնում է 2026 թվականի հուլիսին անցկացվող միասնական քննությունների օրերը․ հուլիսի 5-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» հուլիսի 6-ին՝ «Օտար լեզուներ»/անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն/ հուլիսի 7-ին՝ «Մաթեմատիկա» հուլիսի 8-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» հուլիսի 9-ին՝ «Քիմիա», «Ռուսերեն» հուլիսի 10-ին՝ … Read more

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ավագ դպրոցների ընդունելության կարգը փոխվել է

Մամուլի ասուլիսով է հանդես գալիս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը։ ԹԵՄԱ․-Ավագ դպրոցների ընդունելության նոր կարգ, առաջին դասարանցիների ընդունելություն։ Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

Ավագ դպրոցների ընդունելության հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու փուլով

2026-2027 ուսումնական տարում ՀՀ պետական ավագ դպրոցներում 10-րդ դասարանի ընդունելությունն առաջին անգամ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ հայտագրման միջոցով:  Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու քայլով. Հայտագրման, դպրոցի տնօրենին դիմում ներկայացնելու, ինչպես նաև դպրոցի հետ պայմանագիր կնքելու ողջ գործընթացը թվայնացված է և հնարավոր է իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ծնողի կողմից … Read more

Քիմիայի միասնական քննության թեստը առաջացրել է խորը մտահոգություններ և լուրջ հիասթափություն. դիմել են ԿԳՄՍ-ին

«2026 թվականի հունիսի 26-ին անցկացված քիմիայի միասնական քննության թեստը առաջացրել է խորը մտահոգություններ և լուրջ հիասթափություն դիմորդների, ուսուցիչների և ծնողների մոտ։ 2026 թվականի հունվար–փետրվար և հունիս ամիսներին անցկացված քիմիայի միասնական քննությունների թեստերի համեմատական մասնագիտական վերլուծությունը/ հանրապետության քիմիայի ուսուցիչների մասնագիտական համայնք/ ցույց է տալիս, որ դրանց միջև առկա է բարդության էական անհամաչափություն։ Հունիսյան թեստում ակնհայտորեն մեծացել … Read more

ՀՊՏՀ-ի Գյումրու մասնաճյուղի աշխատակազմը բոյկոտ է հայտարարել

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի աշխատակազմը հայտարարել է աշխատանքային պարտականությունները դադարեցնելու մասին։ Այդ մասին հայտարարությունը հրապարակվել է ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի «Ֆեյսբուք»-ի էջում։ «Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ, ուսանողներ և ԶԼՄ ներկայացուցիչներ, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում, ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ։ Վերադասի կամայական ու անհիմն որոշումների պատճառով վտանգված է բուհի բնականոն աշխատանքը։ Ի՞նչ է տեղի ունեցել. ՀՊՏՀ ռեկտորը դրժել … Read more

ՀՀ-ում 31 բուհի 119 մասնագիտության համար ոչ մի դիմորդ չի եղել. ԳԹԿ

Հայաստանի 31 բուհի 119 մասնագիտության համար որևէ դիմորդ չի եղել։ Այս մասին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը` ներկայացնելով բուհերի ընդունելության 2-րդ փուլի հայտագրման գործընթացի արդյունքները։ Այս մասին գրում է Սպուտնիկը։ «Կառավարության կողմից այս տարվա համար հաստատվել են 2133 անվճար և 10 587 վճարովի տեղեր։ Նախորդ տարի եղել է 2142 անվճար և … Read more

Այս տարի դպրոցը կավարտի ավելի քան 61 հազար շրջանավարտ

Հանրապետությունում այս տարի հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների վերջին զանգի միջոցառումները նախատեսված է անցկացնել մայիսի 22–ին՝ 5–օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, մայիսի 23–ին՝ 6–օրյա շաբաթվա դեպքում: Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ հանրակրթական ուսումնական հաստատությունները 2025-2026 ուսումնական տարում  կավարտի  39119՝ 9-րդ դասարանցի, 22205՝ 12-րդ դասարանցի։ 2024-2025 ուստարում՝ հանրակրթական ուսումնական հաստատություններն ավարտել էին 38836՝ … Read more

Ուժեղ պետություն ունենալու գրավականներից մեկը որակյալ կրթության ապահովումն է․ Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ուղերձը Երևանի Պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբ Սիրելի դասախոսներ, ուսանողներ և շրջանավարտներ, Շնորհավորում եմ ձեզ Մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբ։Հայ ժողովրդի համար դժվարին ժամանակներում հիմնադրված ԵՊՀ-ն մշտապես եղել է ոչ միայն հայկական կրթության առաջամարտիկը, այլև հանդիսացել մեր ազգային վերածննդի խորհրդանիշը, հայ գիտության, մշակույթի և ազգային արժանապատվության … Read more

Սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ Դանիելյան

Տավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել Տավուշի մարզից։ Նա, մասնավորապես, նշել է. «Ես հիմա գտնվում եմ Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում, սա մեկն է այն հյարյուրավոր դպրոցներից, որը կառավարությունը փորձում է փակել։ Գիտեք, որ օպտիմալացման քողի … Read more