Վատիկանում հանդիպել են Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Փաշազադեն ու Հռոմի Պապը

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն փետրվարի 9-ին Վատիկանում հանդիպել է Հռոմի Պապ Լևոն XIV-ի հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հռոմի Պապը նշել է, որ Սուրբ Աթոռի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների խորացումը, որը նպաստում է միջկրոնական կապերի զարգացմանը, արժանի է բարձր գնահատականի: