Մալաթիա տոնավաճառում բռնկված հրդեհը մոտ 1000 քմ տարածք է գրավել

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ժամը 14:01-ին  Երևան քաղաքի Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 15։53-ին,- հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է մոտ 1000 քմ պահեստային տարածքում։ Հանգամանքները պարզվում են։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։