10 մեղադրյալ, տնային կալանք ու գրավ․ մաքսային խոշոր սխեմայի քննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է հանցավոր կազմակերպության կողմից կեղծ փաստաթղթեր օգտագործելու, տրանսպորտային միջոցների նույնականացման տարրերը կեղծելու եղանակով ՀՀ մաքսային սահմանով հարկման ենթակա օբյեկտները մաքսային համապատասխան ընթացակարգերի շրջանցմամբ տրանսպորտային միջոցներ ՀՀ ներմուծելու, օտարելու և առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 213 մլն 26 հզր 100 ՀՀ դրամ մաքսային միագումար վճարից խուսափելու վերաբերյալ քրեական … Read more

Երկու բրոնզե մեդալ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում

Հայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել օգոստոսի 2-8-ն Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցացված Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI): Հայաստանն այս տարի ներկայացրել է միանգամից երկու թիմ՝ յուրաքանչյուրում չորսական աշակերտ (առավելագույն թույլատրելին IOAI-ում)։  Թիմային մրցույթում հաջող ելույթ է ունեցել Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը ներկայացնող քառյակը՝ Ալեն Գևորգյանը, Արամ Ամիրխանյանը, Սերյոժա Նազարյանը … Read more

Երևանցի 4 դպրոցական կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու «STEAM» միջազգային ճամբարին

Երևանի քաղաքապետարանն ընդլայնում է սոցիալական պաշտպանության ծրագրերը՝ մայրաքաղաքի երեխաների համար ստեղծելով զարգացման նոր հնարավորություններ։ Երևանի քաղաքապետի հովանու ներքո և քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ, ԱՄՆ Փրինսթոնի համալսարանին կից «STEAM Works Studio»-ի հետ համագործակցությամբ կազմակերպվում է քաղաքապետին կից «STEAM» (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, արվեստ և մաթեմատիկա) առաջին միջազգային ամառային ճամբարը:  Երևանի համայնքային դպրոցների 4 … Read more

Փրկարարները Հոռոմայրի վանքի մոտակայքում հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Օգոստոսի 11-ին՝ ժամը 21։27-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին՝ Հոռոմայրի վանքի մոտակայքում, քաղաքացիներ են մոլորվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Հոռոմայր վանական համալիրից մոտ 7 կմ հեռավորության վրա՝ ժայռերի մոտ, հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել Օձուն բնակավայր։

Բաղրամյանում կառուցվում է ժամանակակից հրշեջ-փրկարարական կայան

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն օգոստոսի 6-ին, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ, այցելել է Արմավիրի մարզ՝ ծանոթանալու Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի կառուցման աշխատանքների ընթացքին։ Նախարարին ներկայացվել են ինչպես իրականացված, այնպես էլ առաջիկայում նախատեսվող աշխատանքները։ Արփինե Սարգսյանը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ ընդգծելով աշխատանքները սահմանված ժամկետներում և պատշաճ որակով իրականացնելու, ինչպես նաև … Read more

Վանաձորի թատրոնը կհիմնանորոգվի — Հայաստանի Հանրային Ռադիո

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանն այցելել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն։ Այցի ընթացքում թատրոնի ղեկավարության, ստեղծագործական և վարչական կազմի հետ քննարկվել են թատրոնի հիմնանորոգման մեկնարկին վերաբերող հարցեր, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Անդրադարձ է կատարվել նաև հիմնանորոգման ընթացքում թատրոնի բնականոն գործունեության ապահովմանը։ Մասնավորապես` քննարկվել են շինարարական աշխատանքների ընթացքում ստեղծագործական գործընթացն այլ վայրում կազմակերպելու, … Read more

ԱՄՆ-ն ամբողջությամբ վերահսկում է Հորմուզի նեղուցը․ Թրամփ

ԱՄՆ-ն ամբողջությամբ վերահսկում է Հորմուզի նեղուցը և պատրաստ կլինի հարվածներ հասցնել Իրանին, եթե իսլամական հանրապետությունը փորձի որևէ կերպ փոխել իրավիճակը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Էնդրյուս ռազմաբազայում պատասխանելով լրագրողների հարցերին։ «Մենք ամբողջությամբ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը։ Մենք ենք վերահսկում այն, ուրիշ ոչ ոք,- ասել է նա։- Ինչ-որ պահի նրանք (Իրանը) կարող … Read more

Սպասվում է կարճատև անձրև և ուժեղ քամի — Հայաստանի Հանրային Ռադիո

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 12-16-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ:Քամին`հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։ Օգոստոսի 12-16-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ … Read more

Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը

Օգոստոսի 10-ին,  Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի մեկամյակի կապակցությամբ, Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանի, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովի և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հանդիպումը, հայտնում են նախարարությունից։ Վահան Կոստանյանը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումը ինչպես նախորդ տարի տեղի ունեցած գագաթնաժողովի կայացման, … Read more

Վահան Կոստանյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ

Օգոստոսի 10-ին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ, հայտնում են նախարարությունից։ Հանդիպման ընթացքում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, անդրադարձել ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներին։ Մասնակիցներին … Read more