Վանաձորի թատրոնը կհիմնանորոգվի — Հայաստանի Հանրային Ռադիո

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանն այցելել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն։ Այցի ընթացքում թատրոնի ղեկավարության, ստեղծագործական և վարչական կազմի հետ քննարկվել են թատրոնի հիմնանորոգման մեկնարկին վերաբերող հարցեր, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Անդրադարձ է կատարվել նաև հիմնանորոգման ընթացքում թատրոնի բնականոն գործունեության ապահովմանը։ Մասնավորապես` քննարկվել են շինարարական աշխատանքների ընթացքում ստեղծագործական գործընթացն այլ վայրում կազմակերպելու, դրա շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև հյուրախաղերի անցկացման հնարավորությունները։

Leave a Comment