Բաքվի Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների դատավճիռը

Բաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել գերեվարված հայ գերիների՝ այդ թվում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների դատավճիռը։ Բաքվի բանտից Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը հերթական ուղերձն է հղել՝ ընդգծելով, որ դատավճիռը վաղուց կանխորոշված է․ պաշտպանական կողմի հիմնական նպատակը գործը միջազգային իրավական ատյաններ հասցնելն է։

Ռուսաստանը պետք է երկարատեւ ռազմական գործողությունների պատրաստ լինի

Ռուսաստանը պետք է պատրաստ լինի երկարատեւ ռազմական գործողությունների եւ դրա հիման վրա կառուցի համապատասխան ռազմավարություն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։ «Եվրոպան կշարունակի ֆինանսավորել Ուկրաինային։ Եվ մենք պիտի պատրաստ լինենք բավականին երկարատեւ ռազմական գործողությունների, սակայն՝ լավ մտածված ռազմավարությամբ»,- ասել է դիվանագետը։ Միրոշնիկի խոսքով՝ եվրոպական երկրները խաղադրույք են կատարել հակամարտության շարունակման վրա եւ … Read more

Շալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին

Վրաստանի Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ: Շնորհավորական ուղերձում Շալվա Պապուաշվիլին նշել է, որ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության, բարիդրացիական հարաբերությունների և ընդհանուր շահերի վրա՝ վստահություն հայտնելով, որ երկու երկրների խորհրդարանների միջև սերտ համագործակցությունը կնպաստի միջխորհրդարանական կապերի հետագա … Read more

«Մուլտի գրուպի» նախկին եւ ներկա տնօրենները կալանավորվել են երկու ամսով

Դատարանը բավարարել է քննիչի միջնորդություններն ու երկու ամսով կալանավորել երեկ ձերբակալված «Մուլտի գրուպ- կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանին ու տնօրեն Արթուր Դալլաքյանին, ԶԼՄ-ներին հայտնել են Քննչական կոմիտեից։ Ըստ Քննչական կոմիտեն տարածած հաղորդագրության` քննում են «Գագիկ Ծառուկյանի և այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հազար 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն … Read more

Ուկրաինայի նախկին փոխվարչապետի ու ԱՄՆ-ում նախկին դեսպանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել

Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը նախկին փոխվարչապետ եւ ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Օլգա Ստեֆանիշինայի նկատմամբ սահմանել է 6 մլն գրիվնայի չափով գրավ (մոտ 145 հազ. դոլար)։ Նա նաեւ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի քննիչների կանչով պարտավոր է ներկայանալ, հայտնել բնակության վայրի փոփոխության մասին եւ չշփվել գործով վկաների հետ։ Խափանման միջոցի ընտրությունից հետո Ստեֆանիշինան հայտարարել է, որ գրավը … Read more

Վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին. օրակարգում նաեւ ագրարային շուկան է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն:  Վարչապետը Չոլպոն-Ատայում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, հայտնում են կառավարությունից: Ռուսաստանի պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնում է, որ նիստում կստորագրվի երեք համաձայնագիր՝ ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առեւտրի, միությունում բրոքերների եւ դիլերների՝ բորսայական առեւտրին մասնակցության թույլտվության, ինչպես նաեւ անդամ պետություններում գիտական կոչումների փոխադարձ ճանաչման մասին։ Կքննարկվի ընդհանուր … Read more

Գլխավոր դատախազը կառավարության նիստում հայտնել է, թե վերջին մեկ տարում որքան տարածք է վերադարձվել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձել է նիստի օրակարգում ներառված՝ պետական շահերի պաշտպանության հայցի շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աղայան փողոցի 7-րդ շենքում գտնվող նկուղային տարածքը և հողամասը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու նախապատմությանը: Գլխավոր դատախազության Պետական շահերի … Read more

Միչիգանում դեմոկրատների փրայմերիզում հաղթել է եգիպտական ծագմամբ թեկնածու Աբդուլ Էլ-Սայեդը

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության պրոգրեսիվ թեւի ներկայացուցիչ Աբդուլ Էլ-Սայեդը, որը կոչ է անում դադարեցնել Իսրայելին ռազմական օգնությունը, հաղթել է Միչիգան նահանգի նախնական ընտրություններում եւ դարձել կուսակցության թեկնածուն ԱՄՆ Սենատի նոյեմբերյան ընտրություններում, հայտնում է BBC- ին։ Էլ-Սայեդը փոքր առավելությամբ առաջ է անցել փորձառու քաղաքական գործիչ Հեյլի Սթիվենսից, որին աջակցում էր կուսակցական վերնախավը։ «Մենք պարտավոր ենք միավորվել, եւ … Read more

Կառավարությունն սկսեց աշխատանքը նոր կազմով ու առաջարկեց անվանափոխել երեք նախարարություն

Ընտրություններից հետո ձեւավորված կառավարությունն իր անելիքները կներկայացնի Կառավարության 2026-2031 թթ. գործունեության ծրագրի քննարկումների համատեքստում, գործադիրի այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ակնհայտ է, որ մեր գործունեության մի հսկայական հատվածը լինելու է շարունակականության ժանրի մեջ, բայց նաև ակնհայտ է, որ մենք պետք է անենք որոշ վերանայումներ մեր աշխատանքը ավելի արդյունավետ իրականացնելու համար»,- ասել է նա։ … Read more

Առանց տեղումների եղանակ. ամենատոթ ու ամենազով օգոստոսի 6- ը

Արարատյան դաշտում եւ Երեւանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, հայտնում է Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը։ Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարեւելյան եւ արեւելյան` 2-5 մ/վ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ … Read more