Շինարարական աշխատանքների պատճառով Խանջյանի մի հատվածը փակ կլինի, Տ4-ի երթուղին էլ կփոխվի

Ինժեներական ենթակառուցվածքների տեղադրման շինարարությամբ պայմանավորված՝ 2026թվականի օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00 — ն  Ա. Խանջյան  փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկ երթևեկության համար փակ է լինելու, հայտնում են Երեւանի քաղաքապետարանից: Շինարարական աշխատանքներ կատարելու պատճառով օգոստոսի 7-ն և 8-ին Տ4 տրոլեյբուսը  կերթևեկի  Խանջյան փ.-Ագաթանգեղոսի փ.-Գր.Լուսավորչի փ. երթուղով:  … Read more

Վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները վերանշանակվել են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշումներով Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, Քրիստինե Գրիգորյանը՝ արտաքին հետախուզության ծառայության պետ, Արթուր Գասպարյանը՝ Պետական պահպանության ծառայության հետ։

Արեւմտահայերէն լուրեր 6 Օգոստոս. 2026 — Հայաստանի Հանրային Ռադիո

• Վարչապետը պիտի մասնակցի Եւրասիական միջ-կառավարական խորհուրդի հերթական նիստին։ • Կառավարութիւնը նոր կազմով աշխատանքը սկսաւ եւ առաջարկեց անուանափոխել երեք նախարարութիւն։ • Հանրային դիւանագիտութեան ոլորտէն ներս հայ-ամերիկեան կապերը ընդլայնելու կարելիութիւնները քննարկուած են։ • Իսրայէլի յարձակումներուն պատճառով՝ Լիբանանի մէջ վիրաւորներ կան։ • Եւրոպայի մայրաքաղաքները արձանագրած են պատմութեան մէջ ամէնէն տաք եղանակը։ • Եթէ սահմանուածէն երկար մնաք Ամերիկայի … Read more

Բաքվի Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների դատավճիռը

Բաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել գերեվարված հայ գերիների՝ այդ թվում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների դատավճիռը։ Բաքվի բանտից Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը հերթական ուղերձն է հղել՝ ընդգծելով, որ դատավճիռը վաղուց կանխորոշված է․ պաշտպանական կողմի հիմնական նպատակը գործը միջազգային իրավական ատյաններ հասցնելն է։

Ռուսաստանը պետք է երկարատեւ ռազմական գործողությունների պատրաստ լինի

Ռուսաստանը պետք է պատրաստ լինի երկարատեւ ռազմական գործողությունների եւ դրա հիման վրա կառուցի համապատասխան ռազմավարություն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։ «Եվրոպան կշարունակի ֆինանսավորել Ուկրաինային։ Եվ մենք պիտի պատրաստ լինենք բավականին երկարատեւ ռազմական գործողությունների, սակայն՝ լավ մտածված ռազմավարությամբ»,- ասել է դիվանագետը։ Միրոշնիկի խոսքով՝ եվրոպական երկրները խաղադրույք են կատարել հակամարտության շարունակման վրա եւ … Read more

Շալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին

Վրաստանի Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ: Շնորհավորական ուղերձում Շալվա Պապուաշվիլին նշել է, որ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության, բարիդրացիական հարաբերությունների և ընդհանուր շահերի վրա՝ վստահություն հայտնելով, որ երկու երկրների խորհրդարանների միջև սերտ համագործակցությունը կնպաստի միջխորհրդարանական կապերի հետագա … Read more

«Մուլտի գրուպի» նախկին եւ ներկա տնօրենները կալանավորվել են երկու ամսով

Դատարանը բավարարել է քննիչի միջնորդություններն ու երկու ամսով կալանավորել երեկ ձերբակալված «Մուլտի գրուպ- կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանին ու տնօրեն Արթուր Դալլաքյանին, ԶԼՄ-ներին հայտնել են Քննչական կոմիտեից։ Ըստ Քննչական կոմիտեն տարածած հաղորդագրության` քննում են «Գագիկ Ծառուկյանի և այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հազար 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն … Read more

Ուկրաինայի նախկին փոխվարչապետի ու ԱՄՆ-ում նախկին դեսպանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել

Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը նախկին փոխվարչապետ եւ ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Օլգա Ստեֆանիշինայի նկատմամբ սահմանել է 6 մլն գրիվնայի չափով գրավ (մոտ 145 հազ. դոլար)։ Նա նաեւ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի քննիչների կանչով պարտավոր է ներկայանալ, հայտնել բնակության վայրի փոփոխության մասին եւ չշփվել գործով վկաների հետ։ Խափանման միջոցի ընտրությունից հետո Ստեֆանիշինան հայտարարել է, որ գրավը … Read more

Վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին. օրակարգում նաեւ ագրարային շուկան է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն:  Վարչապետը Չոլպոն-Ատայում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, հայտնում են կառավարությունից: Ռուսաստանի պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնում է, որ նիստում կստորագրվի երեք համաձայնագիր՝ ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առեւտրի, միությունում բրոքերների եւ դիլերների՝ բորսայական առեւտրին մասնակցության թույլտվության, ինչպես նաեւ անդամ պետություններում գիտական կոչումների փոխադարձ ճանաչման մասին։ Կքննարկվի ընդհանուր … Read more

Գլխավոր դատախազը կառավարության նիստում հայտնել է, թե վերջին մեկ տարում որքան տարածք է վերադարձվել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձել է նիստի օրակարգում ներառված՝ պետական շահերի պաշտպանության հայցի շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աղայան փողոցի 7-րդ շենքում գտնվող նկուղային տարածքը և հողամասը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու նախապատմությանը: Գլխավոր դատախազության Պետական շահերի … Read more