Պարգևատրումներ.  բարձր կոռուպցիոն ռիսկային միջավայր, որտեղ պարգևատրումը կարող է օգտագործվել որպես քաղաքական խրախուսման գործիք

AntiCor-ը հետազոտել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից տրված տոնական պարգևատրումների իրավական հիմքերն ու բացահայտել դրանցում համակարգային կոռուպցիոն մեխանիզմ։ 1․ ԱԺ նախագահի Կարգադրության բովանդակային հիմքը և իրավական խնդիրը 2025 թ․ դեկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է թիվ Կ-322-Ա կարգադրությունը, որով. պարգևատրում է ԱԺ պատգամավորներին ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին պարգևատրման առիթը ձևակերպված է որպես«Ամանորի և Սուրբ Ծննդյան … Read more

Միքայել Սրբազանը «Իզմիրլյան» ԲԿ-ում վիրահատվել է

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այսօր վիրահատվել է։ Վիրահատությունն արվել է «Իզմիրլյան» ԲԿ-ում։ Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել։Հիշեցնենք, որ ԱԱԾ բանտախցում գտնվող Միքայել Սրբազանի առողջական վիճակը 2 շաբաթ առաջ վատթարացել էր։ Փաստաբանական խումբը դիմել էր Քրեակատարողական բժշկության կենտրոնին։ Արդարադատության նախարարությունից առաջարկել էին, որպեսզի Սրբազանը վիրահատվի հենց այդ կենտրոնում, սակայն նա նախընտրել էր … Read more

Սա դասական խաղաղություն չէ, այլ պերմանենտ կապիտուլյացիայի մոդել

Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած իր «մեծագույն պարտավորությունը»՝ բացել Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան։ 2021 թվականի օգոստոսին ընդունված կառավարության ծրագրում «խաղաղ զարգացման դարաշրջանը» ներկայացվում էր որպես բովանդակային և նպատակային խաղաղություն։ Այն ենթադրում էր ոչ միայն ռազմական գործողությունների դադար, այլև … Read more

Հայաստանը Թուրքիայից ներկրել է 12,6 մլն դոլարի բենզին, որը համեմատելի չէ Ադրբեջանից ներկրված սիմվոլիկ ծավալների հետ. փորձագետ

Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով: 2018-2020 թթ. էապես աճել է Թուրքիայից ներկրվող նավթամթերքի ծավալները՝ հասնելով 2019 թ.-ին 24,3 մլն ԱՄՆ դոլարի. այսպիսի տվյալներ է հաղորդել էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։ Նրա դիտարկումները՝ ստորև. Ներկրումը շարունակվել է նաև 2024 թ.-ին: Ներկրված 489,1 հազ. տոննա նավթամթերքի 2,7%-ը բաժին է ընկել … Read more

Հայաստանում ռուսական ազդեցության գործակալ են փնտրում… Փաշինյանն էլ է կողմ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հրապարակման համաձայն՝ անհասկանալի են այն չափանիշները, որոնցով Հայաստանի իշխանությունները ընդդիմադիր հայացքների տեր  անձանց անվանում են «ռուսական ազդեցության գործակալներ»։ «Մենք դիտարկում ենք Հայաստանի իշխանությունների կողմից ընդդիմադիր հայացքներով քաղաքական կամ հասարակական գործիչների շրջանում  ռուսական ազդեցության գործակալներ փնտրելու ակտիվ աշխատանք։ «Ես հարց ունեմ. ի՞նչ չափանիշներով են նրանց նույնականացնում։ Նրանք երկկողմ հարաբերությունների զարգացման կողմնակիցնե՞րն են։ … Read more

Խաղաղության պայմանագրի տեքստը մենք ենք պատրաստել. Ալիև

Ալիևը հայտարարել է,  որ Բաքուն է խաղաղության պայմանագրի տեքստի հեղինակը։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ խաղաղության գործընթացը նախաձեռնել է Բաքուն, և որ հենց ադրբեջանական կողմն է պատրաստել համաձայնագրի հիմնական նախագիծը։ «Առաջին առաջարկը մեզնից է եկել, և մենք ենք խաղաղության պայմանագրի տեքստի, ինչպես նաև դրանում ներառված բոլոր դրույթների հեղինակները»։ Ալիևը ընդգծել է, որ Բաքուն ձևակերպել է … Read more

Դեկտեմբերի 25-ը Չաուշեսկու և նրա տիկնոջ գնդակահարության օրն է

Նիկոլաե Չաուշեսկու` ռումինացի կոմունիստական քաղաքական գործիչ։ Համեմատաբար կարճատև խաղաղ կառավարումից հետո, Չաուշեսկու վարչակարգը շուտով ձեռք է բերում առավել դաժան և ռեպրեսիվ բնույթ։ Չէր հանդուրժվում ցանկացած տեսակի ներքին անհամաձայնություն։ Չաուշեվսկուն պատկանող Սեկուրիտատեն համարվում էր աշխարհի ամենադաժան գաղտնի ոստիկանությունը։ Չաուշեսկու կառավարման տարիներն ուղեկցվել են նաև անձի պաշտամունքով, ազգայնականությամբ, ընտանեվարությամբ և արտաքին հարաբերությունների շարունակական վատթարացմամբ։ 1989 թվականի դեկտեմբերի … Read more

Լևոն XIV-ը իր առաջին Սուրբ Ծննդյան պատարագն անցկացրոլ Վատիկանում. BBC News

Հինգշաբթի երեկոյան աշխարհի քրիստոնյաները նշեցին Սուրբ Ծնունդը՝ համաձայն Գրիգորյան օրացույցի: Այս տարի մայիսին ընտրված Հռոմի պապ Լևոն XIV-ը իր առաջին Սուրբ Ծննդյան պատարագն անցկացրեց Վատիկանում, և իր երկրորդ ժամկետի ընթացքում առաջին անգամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանեց երեխաների զանգերին, որոնք հետաքրքրվում էին Սանտա Կլաուսով: Գազայում պատերազմի ավարտից հետո Բեթղեհեմում, որտեղ քրիստոնյաները հավատում են, որ ծնվել … Read more

Հայ քրիստոնյաները գտնվում են աճող ճնշման ներքո. լորդ Ջեքսոն

Հայաստանն արգելանքի տակ է վերցրել իր արքեպիսկոպոսների կեսին՝ այլախոհության դեմ ուղղված լայնածավալ բռնաճնշումների շրջանակներում. գրում է Premier Christian News-ը: Ինչպես նշվում է, Նիկոլ Փաշինյանը, բախվելով հանրային խորըդժգոհության հետ, նաև տուգանել է քաղաքացիներին սոցիալական ցանցերում արված հրապարակումների համար, ձերբակալել է քննադատներին և բռնագրավել եկեղեցական գույքը: Նա հրապարակայնորեն կոչ է արել պաշտոնանկ անել Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ … Read more

Եթե Վենսը փետրվարին այցելի Հայաստան, ապա նրան հնարավոր «աղ ու հացով» դիմավորողները իհարկե կլինեն երկընտրանքի առաջ. Վե՞նս, թե՞ Կալաս. վերլուծություն

«ԱՄՆ-ի որոշումը՝ ԵՄ քաղաքացիների և պաշտոնյաների մուտքն արգելելու մասին, մեր ինքնիշխանությունը խաթարելու անընդունելի փորձ է։ Եվրոպան կշարունակի պաշտպանել իր արժեքները՝ խոսքի ազատությունը, արդար թվային կանոնները և սեփական տարածքն անկախ կարգավորելու իրավունքը»: Սա Եվրահանձնակատար Կայա Կալասի հայտարարությունն է, ի պատասխան ԵՄ մի շարք նախկին պաշտոնյաների հանդեպ պատժամիջոց կիրառելու ԱՄՆ որոշման: ԱՄՆ այդ որոշումը կայացրել է ի … Read more