Ամբողջ գիշեր Չարենցավանի փողոցները մաքրվել են՝ Փաշինյանի «պատվին»

Փաշինյանը այս կիրակի շրջիկ աջակիցների հետ գնացել է Չարենցավան՝ Սուրբ Փրկիչ եկեղեցի։ Կեղծ պատարագը մատուցել է հենց այս եկեղեցու քահանան՝ Տեր Համազասպը, որն ԱԱԾ–ականների ճնշումների ներքո միացել է Փաշինյանին եւ 10 եպիսկոպոսներին։Ամբողջ գիշեր Չարենցավանի փողոցները մաքրվել են ձյունից ու սառույցից։ Կոմունալ ծառայության աշխատակիցները տեղեկացրել են, որ ամբողջ գիշեր չեն քնել։ Բնակիչներն էլ նույնն են փաստել, … Read more

Երբ դատարանները նման ակտերով ներխուժում են եկեղեցու ներքին կյանք, անխուսափելիորեն առաջանում է քաղաքական պատասխանատվության հարցը. Սուրենյանց

«Ո՞վ է ղեկավարում Եկեղեցին. Փաշինյանի նոր ապօրինությունը» վերնագրի ներքո քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է Մայր Աթոռի,ավելի ճիշտ՝ Գարեգին Երկրորդի որոշումը դատարանի կողմից չեղարկելու դեպքը։ Նա գրել է. Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կողմից դատարան ներկայացված հայցը և դատարանի կողմից կիրառված միջանկյալ միջոցը՝ նրան մինչև վերջնական դատական ակտը թեմի առաջնորդի պաշտոնում «վերականգնելու» վերաբերյալ, առաջացնում … Read more

Մենք և մեր հոգևոր խնամքին հանձնված եկեղեցական ծուխերը լիակատար աջակցություն ենք հայտնում մեր նորանշանակ առաջնորդին. Մասյացոտնի թեմ

Մասյացոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը. Այսու, Մասյացոտնի թեմի ներքոհիշյալ եկեղեցականներս, հավատարիմ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը, որդիական մեր զորակցությունն ենք հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Մեզ համար վավերական է 2026 թ. հունվարի 10-ի հայրապետական տնօրինությունը, որով ճանաչում ենք Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ։ Մենք … Read more

«Ի խորոց» թուղթ առ ումեմն ի տիրադաւ հերձուածողաց․․․ Միքայել Սրբազան

Այսօր իմ հիվանդասենյակ-մեկուսարանում ձեռքս անցավ անստորագիր մի գրություն, որի «Տիրոջ տան հանդեպ նախանձախնդրությամբ կլանված» հեղինակը Եկեղեցվո բարեկարգությունը տեսնում է որպես անհետաձգելի հրամայական: Կարող ենք հանգիստ շունչ քաշել․․․ վերջապես․․․ Գրության ընթերցումից պարզ է դառնում, որ «կլանված» հեղինակը տիրադավ հերձվածողներից ավագագույնն է, որն այսօր դեռ զբաղեցնում է ՀԱԵ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդի պաշտոնը՝ որ առանց Ամենայն Հայոց … Read more

Հովնան տիրադավի հայտարարությունն անթույլատելի է. բաց նամակ՝ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմին

Բաց նամակ՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի՝ թեմական խորհրդին և հոգևորականաց դասին: Open Letter to the Diocesan Council and Clergy of the Western Diocese of the Armenian Apostolic Church of North America Western Diocese of the Armenian Church ֆեյսբուքյան էջով, որը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի պաշտոնական էջն է, … Read more

Երկուսն էլ հայ են, երկուսն էլ միլիարդատեր են, երկուսն էլ բանտում են

Աշխարհում կա ընդամենը երկու միլիարդատեր, որոնք իրենց անձնական բարեկեցությունը չեն վերածել վահանի՝ հայրենիքի հաշվին ապրելու համար։ Մարդիկ, որոնք իրենց հարստությունը, կապերը, ազդեցությունը, ընտանիքի անդորրը, սեփական առողջությունն ու անգամ կյանքը դրել են քաղաքական զոհասեղանին՝ ոչ թե իշխանության, այլ հայրենիքի շահերի համար։ Երկուսն էլ հայ են։ Երկուսն էլ մեր ժամանակակիցներն են։ Երկուսն էլ այսօր բանտում են։ Սա … Read more

Դատարանը բավարարել է հայցադիմումի միջնորդությունը՝ Գևորգ Սարոյանին վերականգնելով իր պաշտոնում

Ինչպես տեղեկացրել էինք, Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու։ Եպիսկոպոսը պահանջում է անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը։ Հայցադիմումն Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է երեկ՝ 2026թ. … Read more

Հովնան սրբազան, դուք այլևս Սուրբ Էջմիածնին՝ Հայոց ազգի և Հայաստանի անկյունաքարին անարգանք հասցնող ինքնապարսավ պարտազանց եք. Հայր Ասողիկ

Անկեղծ ցավով ընթերցեցի մեր Սուրբ Եկեղեցու պատվված արքեպիսկոպոսներից մեկի՝ ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի «Հրամայական»-ը: Պատվված այդ արքեպիսկոպոսը, ցավոք, այլևս դարձավ կեղծ ու զրպարտիչ: Ճեմարանական տարիներից ինձ համար, վստահաբար, նաև շատ ճեմարանականների համար, Հովնան սրբազանը եղել է տիպար՝ Սբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Հայրապետներին նվիրումի ու հավատարմության: Շուրջ մեկ տարի … Read more

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆիդանին

«Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի արտգործնախարարին և բոլոր այն տարածաշրջանային գործընկերներին, որոնք աջակցում են ՀՀ հանրության մեծամասնության խաղաղության գնալու, առևտուր անելու, TRIPP-ի շրջանակներում այդ առևտուրը զարգացնելու կոչերին»։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հայտարարություններին այն մասին, որ Թուրքիան աջացում է … Read more

Ինքնիշխանության «նշաձողի» հերթական իջեցումը. Լևոն Զուրաբյան

Հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրել են «ԹՐԻՓՓ֊ի իրականացման շրջանակային համաձայնություն», որով Հայաստանի նիկոլփաշինյանական դիվանագիտությունը իրականացրել է մեր երկրի ինքնիշխանության «նշաձողի իջեցման» հերթական անփառունակ քայլը։ Համաձայն փաստաթղթի, Ադրբեջանը Նախիջեւանին կապող հաղորդակցության երթուղիների կառուցման եւ շահագործման համար Հայաստանի տարածքում ստեղծվում է հատուկ «ծածկույթ», որի տարածքի բացառիկ կառավարումը, ըստ էության, 99 տարով հանձնվում է … Read more