Իսրայելի կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. նախագիծը Քնեսեթում կդրվի քվերակության

Իսրայելի կառավարությունը միաձայն քվեարկել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օգտին.   X-ի  էջում հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։

Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է անձամբ իր կողմից ներկայացված որոշման նախագծի հիման վրա։

«Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ կատարված ցեղասպանության ճանաչումը և՛ բարոյական, և՛ պատմական պարտականություն է», – նշել է Սաարը։

Նշենք, որ նախագիծը կդրվի քվեարկության Քնեսեթի լիագումար նիստի օրակարգում։

Leave a Comment