Զելենսկին կոչ է արել ԱՄՆ-ին և G7-ի երկրներին՝ Ռուսաստանի հարձակումները կանխելու վճռական քայլեր անել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Միացյալ Նահանգներին և G7-ի երկրներին ավելի վճռական միջոցներ ձեռնարկել՝ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի կողմից իրականացվող հարվածները կանխելու համար։

 RBC-Ukraine-ն՝ հղում անելով Զելենսկու Telegram ալիքում արված գրառմանը, գրել է.

Նախագահի խոսքով՝ Ռուսաստանը մի շարք ավիահարվածներ է հասցրել Ուկրաինայի մի քանի շրջաններում։ Նա նշել է, որ Սումի քաղաքում, բազմահարկ բնակելի շենքի վրա ավիահարվածի հետևանքով, փլատակների տակ դեռ կարող են մարդիկ լինել։

Զելենսկին հայտնել է, որ մինչ այժմ հաստատվել է չորս մարդու, այդ թվում՝ մեկ երեխայի մահը։

«Եվրոպան բավարար գործիքներ ունի ճնշում գործադրելու համար։ ԱՄՆ-ն և նրա G7 գործընկերները պետք է ավելի վճռական քայլեր ձեռնարկեն ռուսական հարձակումները կանխելու համար», – ասել է Զելենսկին։

Leave a Comment