Կաթողիկոսի եղբորը` Գևորգ Ներսիսյանին, կկալանավորեն մեկ ամսով. փաստաբան
Կաթողիկոսի եղբորը` Գևորգ Ներսիսյանին, կկալանավորեն մեկ ամսով, այս մասին ArmeniaSputnik-ին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը: «Քիչ հետո կքննվի Համբարձում Ներսիսյանի կալանավորման միջնորդությունը»,-նշել է նա: «Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին (դատավոր Արտակ Բաբախանյան) 68 ամյա Գևորգ Ներսիսյանին և որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորելու համար»,- ավելի վաղ հայտնել էր Արա Զոհրաբյանը: