Ծանրամարտի ֆեդերացիան հրաժարվել է Հայաստանին ամենից շատ հաղթանակ ու մեդալ բերող ազգային հավաքականի գլխավոր մարզչից։ Ասուլիսում հնչած հիմնավորումները լրագրողների մի մասին չհամոզեցին
Օրերս Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որում նշված է. «Հաշվի առնելով, որ ծանրամարտում առաջիկա տարիներին տեղի են ունենալու մեր թիմի համար կարևոր իրադարձություններ, որոնցից մեկը 2027 թվականին Երևանում կայանալիք աշխարհի առաջնությունն է, որին հաջորդելու են Օլիմպիական խաղերը, որոշում է կայացվել փոփոխություններ իրականացնել ծանրամարտի մեծահասակների հավաքականում»։ Եվ մասնավորապես նշվել է, որ երկարամյա գործունեություն իրականացրած … Read more