2015-ից ի վեր առաջին անգամ Խաղաղ օվկիանոսում միաժամանակ ձևավորվել է 3 արևադարձային փոթորիկ. Ազիզյան

4 Սեպտեմբերի, 2026 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է. «2015 թվականից ի վեր՝ առաջին անգամ Խաղաղ օվկիանոսի արևելյան և կենտրոնական հատվածներում միաժամանակ ձևավորվել է երեք արևադարձային փոթորիկ՝ «Լոուել», «Կարինա» և «Մարի»։ «Լոուել»՝ նախկինում 5-րդ կարգի հզորության հասած փոթորիկ, «Կարինա»՝ 4-րդ կարգի, «Մարի»՝ 1-ին կարգի փոթորիկ»։

Մեզ օվկիանոս է պետք. հնարավոր է ստիպված լինենք փոխել Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսի անվանումը․ Թրամփ

Մենք ունենք Ամերիկայի ծոց և ունենք Ամերիկա լիճ։ Հիմա մեզ օվկիանոս է պետք։ Այնպես որ, հնարավոր է մենք ստիպված լինենք փոխել Ատլանտյան և/կամ Խաղաղ օվկիանոսի անվանումը։ Գուցե մենք վերանվանենք դրանք, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով «փոխվում է» Օնտարիո լճի անվանումը՝ դառնալով Ամերիկա լիճ։