Կադիրովը որդուն փոխվարչապետ է նշանակել

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը իր 20-ամյա որդուն՝ Ահմադ Կադիրովին նշանակել է կառավարության փոխնախագահի՝ փոխվարչապետի պաշտոնակատար՝ պահպանելով սպորտի նախարարի պաշտոնը։ Կադիրովի խոսքով՝ այդ փոփոխությունները տեղի են ունեցել կառավարության նախագահ Մագոմեդ Դաուդովի առաջարկությամբ։ Նոր նշանակումների մասին Չեչնիայի ղեկավարը հայտնել է իր Telegram-յան ալիքում՝ անվանելով դրանք «փոքր կադրային փոփոխություններ»։ Կադիրովը չի մանրամասնել, թե արդյոք որդու նշանակումը կապված է … Read more

Թալինի եկեղեցում տեղի ունեցողը պատարագ չէ, իսկ խոչընդոտումը՝ քրեորեն պատժելի. Տիգրան Աբրահամյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հրապարակմամբ անդրադարձել է Թալինի եկեղեցում ստեղծված իրավիճակին՝ այն որակելով որպես ապօրինի գործընթաց։ «Իշխանության զոռբայությամբ, Թալինի Եկեղեցում կարգալույծ եղածի կողմից անցկացվող միջոցառումը պատարագ չի կարող համարվել, իսկ հոգևորականների մուտքը Եկեղեցի կամ այնտեղ պատարագի անցկացմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի է: Ըստ այդմ` տեղի իշխանությունների խմբակը, Թալինի եկեղեցում գտնվող ոստիկաները, գործում են օրենքից … Read more

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության լուսավոր տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, հավատ ու սեր բոլոր ընտանիքներին։ «Այսօր միասին նշում ենք Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության լուսավոր տոնը: Թող Աստծո օրհնությունը ուղեկից լինի մեզ, և Նրա լույսը խաղաղություն, բարություն, ուրախություն ու ջերմություն բերի մեր ընտանիքներին։ Հույս, հավատ և … Read more

Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահը միացել է Փաշինյանի նախաձեռնությանը

Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հայ Առաքելական Եկեղեցում ընթացող զարգացումներին և իր դիրքորոշմանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առիթով հարգանքների հավաստիքն է հայտնել Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանին։ «Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ հաւատարիմ ու նուիրեալ զաւակներ, Երկար տարիներ ծառայելով Երուսաղէմի Պատրիարքութեան Սրբոց Յակոբեանց միաբանութեան, մատուցելով բոլորանուէր … Read more

Արագածոտնի թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հայտարարությունը կալանավայրից

«2025 թ․ դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցածը պարզապես միջադեպ կամ թյուրիմացություն չէր․ դա բացահայտ, գիտակցված և համակարգված սրբապղծություն էր՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա նվիրական կարգի, սրբավայրի անձեռնմխելիության և հավատավոր ժողովրդի հոգևոր արժանապատվության դեմ։ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի և կարգալույծ Արամայիս Թախմազյանի կողմից կազմակերպված, իսկ իրավապահ մարմինների անմիջական հովանավորչությամբ իրականացված այս … Read more

Աշխարհում միջազգային իրավունքի գաղափարն այլևս չի գործում, կա ուժ, համագործակցություն և դաշնակցություն. Ալիև

Աշխարհում ընթացող գործընթացները գնում են այն ուղղությամբ, որ յուրաքանչյուր պետություն նախ և առաջ պետք է ուժեղացնի իր ռազմական ներուժը և ապահովի սեփական անվտանգությունը։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հունվարի 5-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա գնահատմամբ՝ ժամանակակից միջազգային համակարգում նախկինում ընդունված «միջազգային իրավունքի» գաղափարը այլևս չի գործում․ … Read more

«2025 թվականին քաղաքական տեսանկյունից ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը». Ալիև

2025 թվականը կարելի է համարել պատմական, քանի որ քաղաքական հարթությունում վերջ դրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմին, և մենք արդեն մի քանի ամիս է՝ ապրում ենք խաղաղության պայմաններում։ Ինչպես փոխանցում է AZERTAC–ը, այս մասին հունվարի 5-ին հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մենք դեռ սովորում ենք ապրել խաղաղության պայմաններում»,-նշել է Ալիևը՝ ընդգծելով, … Read more

Ես անմեղ եմ, ես չեմ ընդունում մեղադրանքը. Մադուրոն՝ Նյու Յորքի դատարանում

Վենեսուելայի տապալված ղեկավար Նիկոլաս Մադուրոն Նյու Յորքի դաշնային դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում ԱՄՆ իշխանությունների կողմից առաջադրված մեղադրանքներով, որոնք վերաբերում են նարկոահաբեկչության դավադրությանը, կոկաինի ներմուծման դավադրությանը, ինչպես նաև ինքնաձիգների և պայթուցիկ սարքերի ապօրինի պահմանն ու օգտագործման դավադրությանը։ «Ես անմեղ եմ։ Ես չեմ ընդունում մեղադրանքը։ Ես արժանապատիվ մարդ եմ»,-նշել է Մադուրոն դատավոր Ալվին … Read more

Զգուշացում վարորդներին․ ՀՀ-ում կան փակ ճանապարհներ • Tribune.am

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար: Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների … Read more

«Շողակաթ»-ի սփռումը դադարեցվել է. Առաջինի լրատվական ալիքը կհեռարձակվի Շողակաթի փոխարեն. ՀՀՌՑ

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը (ՀՀՌՑ) տեղեկացնում է, որ 2026 թվականի հունվարի 1-ից «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը լուծել է ՀՀՌՑ-ի հետ կնքված՝ հանրային մուլտիպլեքսում հեռարձակման պայմանագիրը և դադարեցրել է թվային ցանցով «Շողակաթ» հեռուստաալիքի հանրապետական սփռումը։ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ Օրենքի 44-րդ Հոդվածի 3.1. կետի պահանջը ապահովելու նպատակով հանրային մուլտիպլեքսում 2-րդ համարի ներքո … Read more