Նիկոլաս Մադուրոն այսօր դատարան է ներկայանալու Նյու Յորքում՝ թմրանյութերի և զենքի գործով

Վենեսուելայի հեռացված նախագահ Նիկոլաս Մադուրոն այսօր կեսօրից հետո պետք է ներկայանա Մանհեթենի դաշնային դատարան՝ թմրանյութերի շրջանառության և զինատեսակների ապօրինի պահման ու դրանց դավադրության մեղադրանքներով։ Դատական ընթացքը նշանակվել է այն բանից հետո, երբ Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, շաբաթ առավոտյան իրականացված ԱՄՆ ռազմական գործողության ընթացքում ձերբակալվել և դուրս են բերվել Կարակասից։ The New York Times-ի … Read more

Մադուրոյի ձերբակալությունից հետո. Թրամփը ակնարկում է հնարավոր քայլեր Գրենլանդիայի, Կուբայի և Կոլումբիայի ուղղությամբ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հեռացումից և ԱՄՆ ռազմական գործողությունից մեկ օր անց, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին բարձրացրել է Գրենլանդիայի նկատմամբ ամերիկյան վերահսկողության հարցը՝ այն ներկայացնելով որպես ազգային անվտանգության խնդիր, ինչպես նաև սպառնացել է Կոլումբիայի դեմ ուժային քայլերով՝ այն մեղադրելով կոկաինի գլոբալ շրջանառությունը խթանելու մեջ։ Միաժամանակ, պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Կուբայի … Read more

Կոլումբիայի նախագահը հայտնել է զենք վերցնելու և հայրենիքը պաշտպանելու պատրաստակամության մասին

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ պատրաստ է զենք վերցնել իր հայրենիքը պաշտպանելու համար՝ վստահություն հայտնելով, որ երկրի ժողովուրդը կսատարի իրեն, եթե Միացյալ Նահանգները փորձի իրեն ձերբակալել՝ ինչպես դա արվել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեպքում։ «Թեև ես երբեք զինվոր չեմ եղել, լավ գիտեմ, թե ինչ է պատերազմը և ընդհատակյա պայքարը։ Ես երդվել եմ … Read more

Նման անխոհեմ քայլերը կարող են հանգեցնել հերձվածի՝ցավալի հետևանքներով. Մայր Աթոռ

Երեկ երեկոյան վարչապետի և տասը եպիսկոպոսների ստորագրած հայտարարության առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարությամբ է հանդես եկել։ «Եկեղեցու ներքին կյանքի կանոնակարգման և բարենորոգման պատրվակով Հայաստանի կառավարության ղեկավարի ձեռնարկած գործողությունները ուղղակի ոտնահարում են ՀՀ Սահմանադրությունը, խախտում թե՛ միջազգայնորեն, թե՛ Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված Եկեղեցու իրավունքները։ Նման հակաեկեղեցական գործընթացների մեջ եպիսկոպոսների ներգրավումը, քահանայից դասի նկատմամբ կիրառվող ճնշումները դատապարտելի … Read more

Մայր Աթոռը դատապարտում է կառավարության և եպիսկոպոսների միջամտությունը եկեղեցու գործերին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով երեկ վարչապետի և տաս եպիսկոպոսների ստորագրած հայտարարությանը: Մայր Աթոռը ընդգծում է, որ կառավարության քայլերը ոտնահարում են Սահմանադրությունը և խախտում են եկեղեցու իրավունքները, իսկ եպիսկոպոսների ներգրավումը նման գործընթացներում և ճնշումները քահանաների նկատմամբ դատապարտելի են: «ա․ Եկեղեցու ներքին կյանքի կանոնակարգման և բարենորոգման պատրվակով Հայաստանի կառավարության ղեկավարի ձեռնարկած գործողությունները ուղղակի … Read more

Շարմազանովը քննադատում է վարչապետի միջամտությունը եկեղեցու գործերին • Tribune.am

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրառմամբ քննադատել է վարչապետի կեցավայրից եկեղեցու բարենորոգման ծրագրի հռչակումը, հարցնելով, թե որտեղ է մնացել «եկեղեցին անջատված է պետությունից» սկզբունքը: «Ո՞ւր մնաց եկեղեցին անջատված է պետությունից սկզբունքը։ Ժողովրդավարական բաստիոնում արդեն վարչապետի կեցավայրից են եկեղեցու բարենորոգման ծրագիր հռչակում։ Միջազգային կառույցներ, ի՞նչ կա… Էսա կգաք, լոլոներ կարտաբերեք նիկոլիզմի ժողովրդավար … Read more

Դատախազությունը տուրիստական 7 ընկերությունների տնօրենների մասին քրեական գործ է ուղարկել դատարան

Դատախազը 2025 թվականի դեկտեմբերի 26-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել հակամրցակցային գործունեության համար մեղադրվող տուրիստական 7 ընկերությունների տնօրենների վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազությունից։ Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում տուրիստական գործունեություն ծավալող 7 ընկերությունների ղեկավարներ մտադրվել են հակամրցակցային գործունեության միջոցով շուկայից դուրս մղել տուրիստական … Read more

«ՀայաՔվե»-ն դատապարտում է իշխանության և մի խումբ եպիսկոպոսների համատեղ քայլերը Հայ Եկեղեցու դեմ

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը հայտարարությամբ խստորեն դատապարտել է իշխող վարչախմբի ղեկավարի և մի խումբ եպիսկոպոսների կողմից համատեղ փաստաթղթի ստորագրումը՝ այն գնահատելով որպես հակասահմանադրական միջամտություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին և կանոնական հարցերին։ Միավորումը պնդում է, որ այդ գործողությունները քաղաքական բնույթ ունեն, խորացնում են հասարակական պառակտումը և հակասում են եկեղեցին ապաքաղաքականացնելու հայտարարություններին՝ ընդգծելով, որ շարունակելու … Read more

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին առաքելահիմն է և դա կասկածի ենթակա չէ. Տեր Մարկոս քահանա Մանգասարյան

Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը հայտարարությամբ անդրադարձել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադրության հարցին՝ շեշտելով, որ այն առաքելահիմն է՝ հիմնադրված Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի կողմից։ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Առաքելահիմն է. սա նույնքան պարզ է, որքան, որ այն միտքը, թե՝ արևը ծագում է արևելքից և մայր մտնում արևմուտքում։ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները և՛ … Read more

ԱՄՆ-ն իրավունք չունի անեքսիայի ենթարկել Գրենլանդիան. Դանիայի վարչապետ

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը, արձագանքելով Գրենլանդիան ԱՄՆ-ի վերահսկողության տակ առնելու վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությանը, հիշեցրել է, որ կղզին հանդիսանում է Դանիայի Թագավորության մաս և կոչ արել Միացյալ Նահանգներին դադարեցնել սպառնալիքները։ «Միացյալ Նահանգները իրավունք չունի անեքսիայի ենթարկելու Դանիայի Թագավորության որևէ ինքնավար մաս՝ լինի դա Դանիան, Գրենլանդիան թե Ֆարերյան կղզիները։ Դանիայի Թագավորությունը և, հետևաբար, Գրենլանդիան … Read more