Փաշինյանը՝ ՀՀ տեղափոխված գերիների առողջական վիճակի մասին

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երևան»,- ասված է հաղորդագրությունում։

Սուջյանը, Դավթյանը և Էուլջեքջյանը առողջ են, Խաչատրյանի վիճակը՝ բավարար. Փաշինյան

Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երեւան։ Այս մասին տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ քիչ առաջ լուր տարածվեց, որ Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել չորս գերի:

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի մարմին • Tribune.am

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։ «Հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում … Read more

Ադրբեջանում պահվող 4 հայեր Հակարիի կամրջով վերադարձվել են և հիմա գտնվում են ՀՀ տարածքում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է. «Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։ Ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ»։

Չորս հայ գերիներ վերադարձվել են Հայաստան • Tribune.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներին և ներկայումս գտնվում են ՀՀ տարածքում։ Վարչապետը նշել է, որ առաջիկայում կհրապարակվեն լրացուցիչ մանրամասներ։

Հայաստանը փաստացի միջանցք է տրամադրում Ադրբեջանին՝ ստանալով անորոշ փոխադարձություններ. Արթուր Խաչատրյան

Վերջին 2-3 ամիսը, երբ Հայաստանն Ադրբեջանի միջոցով սկսեց ստանալ ցորեն ու բենզին՝ մասնակի տրանզիտի իրավունք է տրամադրվել Հայաստանին: Հայաստանը միայն ներմուծում է, ոչ մի բան չի արտահանում: Եկավ այն, ինչ ասում էին՝ Հայաստանը փաստորեն Ադրբեջանին տրամադրում է միջանցք, փոխարենը՝ Ադրբեջանը Հայաստանին թույլ է տալիս իր տարածքով ինչ որ մի բան ներմուծել: Այս մասին իր ճեպազրույցի … Read more

Սլովակիայում հարձակման է ենթարկվել հայտնի լրագրող և սյունակագիր Պետեր Շուտցը. CPJ

Լրագրողների պաշտպանության կոմիտեն (Committee to Protect Journalists) կոչ է արել Սլովակիայի իշխանություններին լիարժեք հետաքննություն անցկացնել Պետեր Շուտցի նկատմամբ իրականացված ֆիզիկական հարձակման կապակցությամբ և արագ պարզել՝ արդյոք նա թիրախավորվել է իր մասնագիտական գործունեության համար։ «Պետեր Շուտցի վրա հարձակումը խորապես մտահոգիչ զարգացում է Սլովակիայում մամուլի համար գնալով թշնամական դարձող միջավայրում»,-ասել է CPJ-ի Եվրոպայի ներկայացուցիչ Աթիլա Մոնգը՝ ընդգծելով, … Read more

Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը ՔԿ է հրավիրվել. հարցաքննությունն առնչվում է Սուրբ Գեղարդին. Factor.am

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանն այս պահին հարցաքննվում է Քննչական կոմիտեում։Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Արթենյանը նշեց, որ Տեր Ասողիկը հարցաքննության է հրավիրվել վկայի կարգավիճակով, սակայն, թե որ վարույթի շրջանակներում, տեղյակ չէ։ Քննչական կոմիտեից այս թեմայով մեկնաբանություն չտվեցին։ Այս մասին հայտնում է Factor.am-ը: Factor TV-ի տեղեկություններով, … Read more