Թրամփը չգիտի, թե ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի՞ Patriot-ի արտադրության լիցենզիա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռևս վստահ չէ, թե իր վարչակազմը Ուկրաինային կտրամադրի՞ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռների արտադրության լիցենզիա։ Թրամփի խոսքով՝ վարչակազմն այժմ ուսումնասիրում է այդ հարցը։ Financial Times-ի թղթակցին Թրամփն ասել է, որ խոսքը «եզակի սպառազինության» մասին է, և անհրաժեշտ է «զգույշ լինել», թե ում են տրամադրվում դրա արտադրության … Read more

Իրանը հարվածել է 2 լցանավերի Հորմուզի նեղուցում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նախօրեին հայտարարել է, որ հարվածել է երկու նավթատար լցանավերի, որոնք ԱՄՆ զինված ուժերի «օդային ուղեկցությամբ» փորձել են անցնել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցով։ ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ «լցանավերի ընթացքը կանգնեցվել է, ևս չորս նավթատար արագ փոխել են ուղղությունը և վերադարձել իրենց նախկին դիրքեր»։ Երկու օր առաջ իրանական կողմը ևս թիրախավորել … Read more

Թրամփը նիստ է հրավիրել՝ Իրանի և բենզինի գների հարցերով

ԱՄՆ նախագահը կառավարության նիստ է հրավիրել՝ քննարկելու Իրանի հետ պատերազմն ու բենզինի գների աճը, որոնք սպառնում են հանրապետականների դիրքերին նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում։ Թրամփի վարչակազմը շարունակում է հարվածել Իրանի թիրախներին։ Պատերազմը շարունակվում է արդեն հինգ ամիս, թեև ԱՄՆ նախագահը սկզբում ենթադրում էր, որ այն կտևի ընդամենը մի քանի շաբաթ։ Պատերազմի հետևանքով բենզինի գները կտրուկ … Read more

Լեհաստանում հաստատել են, որ երկրի տարածքում ընկած հրթիռը ռուսական էր

Հուլիսի 30-ի գիշերը Լեհաստանի տարածքում ընկած հրթիռը ռուսական X-101 թևավոր հրթիռ էր, հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Ցեզարի Տոմչիկը։ Նրա խոսքով՝ հինգշաբթի գիշերը Ուկրաինայի երկնքում՝ դեպի Լեհաստանի ուղղություն, շարժվել է մոտ 20 ռուսական հրթիռ։ Ուկրաինական ուժերը խոցել են բոլոր հրթիռները, բացի մեկից։ Փոխնախարարի խոսքով՝ առայժմ տվյալներ չկան՝ արդյոք հրթիռը դիտավորյալ էր արձակվել Լեհաստանի … Read more

Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարվածից զոհվել է երկու մարդ

Ռուս զինվորականներն անցած գիշեր 255 հարվածային անօդաչու են արձակել Ուկրաինայի ուղղությամբ, որոնցից 195-ը խոցվել են ուկրաինական զինված ուժերի կողմից, հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։ Անկախ աղբյուրներից տեղեկությունը հնարավոր չէ ճշտել։ Նիկոպոլի շրջանում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երեքը տուժել են։ Ռուս զինվորականները հարձակվել են նաև Խարկովի արվարձանում գտնվող փոստային տերմինալի վրա, … Read more

ԱԹՍ-ները Վոլգոգրադի մարզում և Թաթարստանում հարվածել են Wildberries-ի պահեստներին

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն անցած գիշեր հարվածել են Վոլգոգրադի մարզի Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին և նավթավերամշակման գործարանին, ինչպես նաև Թաթարստանում գտնվող Wildberries-ի ևս մեկ պահեստի։ Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հայտնել է տարածաշրջանի օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի «զանգվածային» հարձակման, հինգ տուժածի մասին։ «Հրդեհներ են բռնկվել Վոլգոգրադի հարավում գտնվող վառելիքաէներգետիկ համալիրի արդյունաբերական ձեռնարկությունում, ինչպես նաև Ձերժինսկի … Read more

«Մուլտի Ուելնես»-ը վերաբացվել է նոր անվան ներքո

«Մուլտի Ուելնես» առողջարանային համալիրը այսօրվանից վերաբացվել է նոր անվան ներքո՝ Yerevan Wellness: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ Ծառուկյաններին պատկանող «Մուլտի Ուելնես» մարզասրահի շենքը անցել է քաղաքապետարանին: Քաղաքապետարանը պնդում է՝ «Օղակաձև» զբոսայգում գտնվող շինությունը խախտումներով են կառուցել: Մոտ մեկ ամիս կալանքի տակ գտնվող գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող … Read more

Փաշինյանը սրում է հարաբերությունները երկրների հետ. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանն այսօր, անդրադառնալով հայկական երկաթուղու վերաբերյալ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն, ասաց՝ «սրում է հարաբերությունները երկրների հետ»: Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից ընդամենը երեք օր անց Հայաստանի վարչապետն ուղիղ հայտարարում է՝ հայկական երկաթուղու կառավարումը ռուսական կողմից հետ վերցնելուն այլընտրանք չկա: Նիկոլ Փաշինյանը, որ նախկինում պնդում էր, թե Երևանը պայմանագրի միակողմանի չեղարկման … Read more

Ուժայինները խուզարկություն են անցկացնում Նարեկ Կարապետյանի առանձնատանը (լրացվող)

Այսօր վաղ առավոտյան իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություն են անցկացնում, հայտնել է կուսակցության մամուլի խոսնակը։ Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, որ քննչական գործողություններն իրականացվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանի քրեական վարույթի շրջանակում։ Գործը վերաբերում է հավաքներին մասնակցելու համար անձանց նյութապես շահագրգռելուն և առանձնապես խոշոր չափերով փողերի … Read more

Քաղաքացիները փակել են Արմավիր – Երևան ճանապարհի Ակնալճի հատվածը. ո՞րն է պատճառը •

Այսօր քաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ավտոճանապարհի Ակնալճի հատվածը: Ակնալճի վարչական ղեկավարի գրասենյակից մեզ հայտնեցին, որ գյուղացիները լոլիկի մթերման վերաբերյալ պայմանագրեր չունեն գործարանների հետ։ Մինչդեռ բերքն արդեն հասունացել է, և մարդիկ ցանկանում են սկսել բերքահավաքը, սակայն չգիտեն, թե որտեղ կարող են հանձնել իրենց արտադրանքը։ Գյուղացիները պահանջում են հստակ լուծումներ և պետական աջակցություն՝ նշելով, որ առանց մթերման … Read more