Իրանը հարվածել է 2 լցանավերի Հորմուզի նեղուցում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նախօրեին հայտարարել է, որ հարվածել է երկու նավթատար լցանավերի, որոնք ԱՄՆ զինված ուժերի «օդային ուղեկցությամբ» փորձել են անցնել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցով։ ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ «լցանավերի ընթացքը կանգնեցվել է, ևս չորս նավթատար արագ փոխել են ուղղությունը և վերադարձել իրենց նախկին դիրքեր»։ Երկու օր առաջ իրանական կողմը ևս թիրախավորել … Read more

Թրամփը նիստ է հրավիրել՝ Իրանի և բենզինի գների հարցերով

ԱՄՆ նախագահը կառավարության նիստ է հրավիրել՝ քննարկելու Իրանի հետ պատերազմն ու բենզինի գների աճը, որոնք սպառնում են հանրապետականների դիրքերին նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում։ Թրամփի վարչակազմը շարունակում է հարվածել Իրանի թիրախներին։ Պատերազմը շարունակվում է արդեն հինգ ամիս, թեև ԱՄՆ նախագահը սկզբում ենթադրում էր, որ այն կտևի ընդամենը մի քանի շաբաթ։ Պատերազմի հետևանքով բենզինի գները կտրուկ … Read more

Լեհաստանում հաստատել են, որ երկրի տարածքում ընկած հրթիռը ռուսական էր

Հուլիսի 30-ի գիշերը Լեհաստանի տարածքում ընկած հրթիռը ռուսական X-101 թևավոր հրթիռ էր, հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Ցեզարի Տոմչիկը։ Նրա խոսքով՝ հինգշաբթի գիշերը Ուկրաինայի երկնքում՝ դեպի Լեհաստանի ուղղություն, շարժվել է մոտ 20 ռուսական հրթիռ։ Ուկրաինական ուժերը խոցել են բոլոր հրթիռները, բացի մեկից։ Փոխնախարարի խոսքով՝ առայժմ տվյալներ չկան՝ արդյոք հրթիռը դիտավորյալ էր արձակվել Լեհաստանի … Read more

Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարվածից զոհվել է երկու մարդ

Ռուս զինվորականներն անցած գիշեր 255 հարվածային անօդաչու են արձակել Ուկրաինայի ուղղությամբ, որոնցից 195-ը խոցվել են ուկրաինական զինված ուժերի կողմից, հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։ Անկախ աղբյուրներից տեղեկությունը հնարավոր չէ ճշտել։ Նիկոպոլի շրջանում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երեքը տուժել են։ Ռուս զինվորականները հարձակվել են նաև Խարկովի արվարձանում գտնվող փոստային տերմինալի վրա, … Read more

ԱԹՍ-ները Վոլգոգրադի մարզում և Թաթարստանում հարվածել են Wildberries-ի պահեստներին

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն անցած գիշեր հարվածել են Վոլգոգրադի մարզի Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին և նավթավերամշակման գործարանին, ինչպես նաև Թաթարստանում գտնվող Wildberries-ի ևս մեկ պահեստի։ Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հայտնել է տարածաշրջանի օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի «զանգվածային» հարձակման, հինգ տուժածի մասին։ «Հրդեհներ են բռնկվել Վոլգոգրադի հարավում գտնվող վառելիքաէներգետիկ համալիրի արդյունաբերական ձեռնարկությունում, ինչպես նաև Ձերժինսկի … Read more

«Մուլտի Ուելնես»-ը վերաբացվել է նոր անվան ներքո

«Մուլտի Ուելնես» առողջարանային համալիրը այսօրվանից վերաբացվել է նոր անվան ներքո՝ Yerevan Wellness: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ Ծառուկյաններին պատկանող «Մուլտի Ուելնես» մարզասրահի շենքը անցել է քաղաքապետարանին: Քաղաքապետարանը պնդում է՝ «Օղակաձև» զբոսայգում գտնվող շինությունը խախտումներով են կառուցել: Մոտ մեկ ամիս կալանքի տակ գտնվող գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող … Read more

Փաշինյանը սրում է հարաբերությունները երկրների հետ. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանն այսօր, անդրադառնալով հայկական երկաթուղու վերաբերյալ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն, ասաց՝ «սրում է հարաբերությունները երկրների հետ»: Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից ընդամենը երեք օր անց Հայաստանի վարչապետն ուղիղ հայտարարում է՝ հայկական երկաթուղու կառավարումը ռուսական կողմից հետ վերցնելուն այլընտրանք չկա: Նիկոլ Փաշինյանը, որ նախկինում պնդում էր, թե Երևանը պայմանագրի միակողմանի չեղարկման … Read more

Ուժայինները խուզարկություն են անցկացնում Նարեկ Կարապետյանի առանձնատանը (լրացվող)

Այսօր վաղ առավոտյան իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություն են անցկացնում, հայտնել է կուսակցության մամուլի խոսնակը։ Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, որ քննչական գործողություններն իրականացվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանի քրեական վարույթի շրջանակում։ Գործը վերաբերում է հավաքներին մասնակցելու համար անձանց նյութապես շահագրգռելուն և առանձնապես խոշոր չափերով փողերի … Read more

Քաղաքացիները փակել են Արմավիր – Երևան ճանապարհի Ակնալճի հատվածը. ո՞րն է պատճառը •

Այսօր քաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ավտոճանապարհի Ակնալճի հատվածը: Ակնալճի վարչական ղեկավարի գրասենյակից մեզ հայտնեցին, որ գյուղացիները լոլիկի մթերման վերաբերյալ պայմանագրեր չունեն գործարանների հետ։ Մինչդեռ բերքն արդեն հասունացել է, և մարդիկ ցանկանում են սկսել բերքահավաքը, սակայն չգիտեն, թե որտեղ կարող են հանձնել իրենց արտադրանքը։ Գյուղացիները պահանջում են հստակ լուծումներ և պետական աջակցություն՝ նշելով, որ առանց մթերման … Read more

ՈՒԵՖԱ-ի ազգային հավաքականները կբոյկոտեն Աշխարհի առաջնությունը, եթե մասնաբաժիններ վաճառելու առաջարկը չչեղարկվի

Եվրոպական ֆուտբոլի կառավարման մարմինը՝ ՈՒԵՖԱ-ն, նախօրեին հայտարարել է, որ անդամ բոլոր 55 ազգային ասոցիացիաները կբոյկոտեն ՖԻՖԱ-ի բոլոր մրցաշարերը, այդ թվում՝ Աշխարհի առաջնությունը, եթե ֆուտբոլի համաշխարհային կառավարման մարմինը շարունակի առաջ մղել մասնավոր ներդրողներին Աշխարհի առաջնության մասնաբաժիններ վաճառելու առաջարկությունը։ «Մենք միահամուռ և միանշանակ մերժում ենք ՖԻՖԱ-ի առաջարկը՝ Աշխարհի առաջնության և ՖԻՖԱ-ի մյուս մրցաշարերի սեփականության իրավունքի մասնաբաժինները մասնավոր … Read more