65 տարեկանի սահմանափակումը վերացվում է․ մի շարք պաշտոններում այլևս տարիքային շեմ չի գործի

Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի վերացման կարգավորումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «Մասնավորապես, փոփոխությունը վերաբերում է քաղաքացիական, մաքսային, հարկային և համայնքային ծառայության, Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոններին, վարչական պաշտոն զբաղեցնող աշխատակազմի ղեկավարներին, պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների … Read more

Իսրայելի ավիահարվածից Լիբանանում 7 մարդ է սպանվել

Լիբանանի հարավում գտնվող Անսար քաղաքի վրա Իսրայելի բանակի ավիահարվածների հետևանքով յոթ մարդ է զոհվել, հայտնում է երկրի Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։ Ըստ Լիբանանի ազգային լրատվական գործակալության՝ ևս երեք մարդ վիրավորվել է, երբ իսրայելական ռազմական ինքնաթիռները լուսաբացին հարվածել են Անսարի ծայրամասում գտնվող Զրարիեհի ուղղությամբ գտնվող մի տան՝ ավերելով շենքը։ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել նաև Անսարի ծայրամաս Նաբաթիե … Read more

«Հորմուզի նեղուցը իրանական է եղել և կմնա իրանական». Թեհրանից արձագանքում են Թրամփին

Հորմուզի նեղուցը կարող է փակվել կամ վերաբացվել միայն Թեհրանի հրամանատարության կողմից, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը: Թրամփը հայտարարել է, որ շուտով Հորմուզի նեղուցը կհայտարարի ԱՄՆ տարածք: Mehr լրատվական գործակալությունը հայտնում է՝ Ղարիբաբադին ասել է, որ ջրային ճանապարհը «չի կարող գրավվել ո՛չ թվիթով, ո՛չ ավիակիրով, ո՛չ հրաման տալով, ո՛չ … Read more

«Յաբլոկո»-ն բողոքարկել է Պետդումայի ընտրապայքարից իրեն դուրս թողնելու որոշումը

Ռուսաստանի ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցությունը երեկ վերաքննիչ բողոք է ներկայացրել Գերագույն դատարան՝ Պետդումայի ընտրություններին իր ներկայացրած դաշնային ցուցակի գրանցումը չեղարկելու որոշման դեմ: Գերագույն դատարանը իր որոշումը հրապարակել էր օգոստոսի 10-ին՝ իշխանամետ և ազգայնական «Ռոդինա» կուսակցության հայցի հիման վրա: Վերաքննիչ բողոքը ներկայացնելուց հետո «Յաբլոկո»-ի նախագահ Նիկոլայ Ռիբակովը հայտարարել է, որ կուսակցության փաստաբանները լիովին ապացուցեցին, որ «Յաբլոկո»-ին ընտրություններից … Read more

Ինդոնեզիայում 7.7 մագնիտուդով երկրաշարժից զոհվել է առնվազն 20 մարդ

Ինդոնեզիայում տեղի ունեցած 7.7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, տեղեկացնում է Reuters-ը։ Մաումերե նավահանգստային քաղաքի շրջակայքում փրկարարաները հայտնաբերել են 6 վիրավոր, փլատակների տակ կան մարդիկ, ասել է քաղաքի փրկարարական գործակալության ղեկավար Ֆաթուր Ռահմանը: Ֆաթուրը Ռահմանը Reuters-ին ասել է, որ փրկարարները դեռ չեն հասել Նագեկեո՝ էպիկենտրոնին ամենամոտ գտնվող շրջանը, և այնտեղ կապի ազդանշանները … Read more

Հութիների հարձակման հետևանքով Եմենում կա չորս զոհ

Եմենը հայտարարել է, որ Իրանի կողմից աջակցվող հութիները ուրբաթ օրը վեց բալիստիկ հրթիռ են արձակել Կարմիր ծովի ափին գտնվող Մոչա նավահանգստի ուղղությամբ, ինչի հետևանքով առնվազն չորս խաղաղ բնակիչ է զոհվել, հայտնում է Reuters-ը։ Հութիների և Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող կառավարության միջև ռազմական գործողությունների սրումը տեղի է ունենում տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին՝ կապված ԱՄՆ-ի և Իսրայելի … Read more

Քամուց վնասվել են տանիքներ, էլեկտրալարեր, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր, թեքվել՝ լուսավորության սյուներ

Օգոստոսի 14-ին՝ ժամը 20:00-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքի Կենտրոն, Նոր Նորք, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Գեղաքունքի և Կոտայքի մարզերում։ Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել լուսավորության սյուներ, փակվել ճանապարհներ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Տեղում … Read more

Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան

Պոտսդամի կլիմայական փոփոխությունների հետազոտությունների ինստիտուտի (PIK) նոր վերլուծության համաձայն՝ մոտավորապես 2015 թվականից գլոբալ տաքացման տեմպերն արագացել են։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Բնական ջերմաստիճանային տատանումների ազդեցությունը բացառելուց հետո հետազոտողները ստացել են առաջին վիճակագրորեն նշանակալի ապացույցը, որ մոլորակի երկարաժամկետ տաքացման տեմպն իսկապես աճում է։ Վերջին տասնամյակում Երկրի գլոբալ միջին ջերմաստիճանը, … Read more

Իրանը չի որոշել վերսկսել բանակցությունները ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը չի որոշել վերսկսել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, ասել է արտգործնախարար Աբբաս Արաղչին: Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արաղչին ասել է, որ Իսլամաբադի հուշագրում նախատեսված էր «պատերազմի ավարտ», սակայն Միացյալ Նահանգները խախտել էր այն, և մարտական գործողությունները վերսկսվել էին։ «Մենք չունեինք երկարաձգելու հրադադար. մենք ունեինք պատերազմի ավարտ, որն այժմ նոր իրավիճակ է մտել», – ասել է … Read more

Օդի որակը Երևանում․ Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 5-11-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,-Արաբկիրում՝ ամբողջ շաբաթ,-Շենգավիթումօգոստոսի 5-6-ը և 9-ին,-Նոր Նորքում՝ օգոստոսի 5-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ օգոստոսի 5-6-ը և 8-9-ը-Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթ,-Արաբկիրում և Շենգավիթում չեն գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի … Read more