Նորածինների ամենատարածված անունները Հայաստանում. ցանկը փոխվել է — MediaNews

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում նորածինների ամենատարածված անունների շարքում Դավիթն ու Նարեն պահպանել են առաջատարի իրենց դիրքը։ Armenia Sputnik-ի փոխանցմամբ այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ Այս անուններն արդեն մի քանի տարի շարունակ առաջին հորիզոնականում են։ Տարվա առաջին վեց ամսում ծնված 6 767 աղջիկներից 257-ի անունը Նարե են դրել, իսկ 7 514 տղաներից … Read more

Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել •

Օգոստոսի 12-ին հայրենի բնակավայր՝ Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան գյուղ է վերադարձել 1970թ․ ծնված Սեյրան Մարկոսյանը, որը 1992-ին Բաղանիս գյուղի տարածքում Բաղանիսի բնակիչներ Սերյոժա Սահակյանի եւ նրա կնոջ սպանության գործով դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ Ս․ Մարկոսյանը Ոսկեվան է վերադարձել քաղաքացիական հիվանդանոցից։ Նա առողջական լուրջ խնդիր ունի, որը համարվել է կալանքի հետ անհամատեղելի, եւ նա ազատվել ու տուն … Read more

Հայտնի է Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստի օրը •

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամների վերաբերյալ քրեական գործով դատական նիստը նշանակվել է 2026 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 16:30-ին՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին հայտնեցին Դատական դեպարտամենտից։ Հիշեցնենք, որ այս գործով առաջին դատական նիստը տեղի էր ունեցել օգոստոսի 7-ին։ Նիստի ընթացքում դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ էր … Read more

Պետական գույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 45 միավոր անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, 2000 հատ բաժնետոմս

2026թ․ օգոստոսի 14-ի դրությամբ 2023-2026թթ․ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Պետական գույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 45 միավոր անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, 2000 հատ բաժնետոմս և 264 000 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունք։ Այս մասին հայտնում են  Պետական գույքի կառավարման կոմիտեից՝  մասնավորեցնելով․ 19 անշարժ գույք ամրացվել … Read more

Սամարան զանգվածային հարձակման է ենթարկվել, հարվածներից մեկը դիպել է հրթիռների արտադրամասի

ՌԴ Սամարայի մարզը գիշերը ուկրաինական զինուժի կողմից հրթիռային զանգվածային հարձակման է ենթարկվել: Նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը հայտնել է, որ հարված է հասցվել արդյունաբերական օբյեկտի, թեև չի նշել օբյեկտի անունը կամ վնասի չափը, տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը: Ուկրաինական տելեգրամյան ալիքները պնդում են, որ հրթիռներից մեկը հարվածել է Սամարայի «Պրոգրես» հրթիռային-տիեզերական կենտրոնի գլխավոր արտադրամասին, որը Ռուսաստանի հրթիռային-տիեզերական … Read more

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. կազմակերպության անդամ երկրները շարունակում են Հայաստանը համարել դաշնակից

ՀԱՊԿ անդամ երկրնները շարունակում են Հայաստանը համարել դաշնակից, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է գլխավոր քարտուղար Թալաթբեկ Մասադիկովը։ «Հենց սկզբից Հայաստանը եղել է ակտիվ և ներդաշնակ անդամ պետություն, որն արժանի ներդրում է ունեցել կոլեկտիվ ներուժի ամրապնդման գործում, և ՀԱՊԿ անդամ պետությունները շարունակում են այս երկիրը համարել որպես դաշնակից», – հայտարարել է Մասադիկովը։ Նա հիշեցրել է՝ ՀԱՊԿ … Read more

Թրամփը առաջարկել է Քամալա Հարիսին վերստին առաջադրել որպես նախագահի թեկնածու

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր դեմոկրատ քաղաքական հակառակորդներին առաջարկել է նախագահի թեկնածու առաջադրել Քամալա Հարիսին, ով պարտվել էր 2024 թվականի ընտրություններում։ Նասաու շրջանի ոստիկանական ակադեմիայում ունեցած ելույթի ժամանակ ամերիկացի առաջնորդը նշել է, որ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմում փոխնախագահ լինելով՝ Հարիսը, այլ բաների շարքում, պատասխանատու էր սահմանային վերահսկողության համար։ «Բայց նա երբեք չի գնացել սահման, … Read more

Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. հայտնի են Հայաստանի հավաքականների կազմերը — MediaNews

  Օգոստոսի 16-ից 23-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կկայանա ըմբշամարտի Մ-20 տարեկանների աշխարհի առաջնությունը։ Այս մասին հայտնում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։ Մեր թիմերը հանդես կգան հետևյալ կազմերով․ Հունահռոմեական ոճ 55 կգ՝ Էդգար Պետրոսյան 60 կգ՝ Մարատ Աճեմյան 63 կգ՝ Ալեքս Մարգարյան 67 կգ՝ Յուրիկ Մխիթարյան 72 կգ՝ Գոռ Խաչատրյան 77 կգ՝ Սամվել Տերտերյան 82 կգ՝ Վահե … Read more

Բանակում դրական փոփոխություններ կան, միաժամանակ արդիականացման դեռ մեծ կարիք կա. վարժական հավաքների մասնակիցը կիսվել է տպավություններով

Վահրամ Սողոմոնյանը, որը նոր է վերադարձել ՊՆ 25-օրյա վարժական հավաքներից, «Ֆեյսբուք»-ի իր էջում կիսվել է տպավորություններով, մատնանշել խնդիրները, հայտնել նաև հավաքների կարևորության մասին: «ՊՆ վարժական հավաքները բանակի ներկայիս վիճակին ծանոթանալու, բայց նաև քաղաքացիական կյանքից կտրվելու և ինքնանդրադարձի լավ հնարավորություն էր։ Միանգամից ասեմ, որ «Հետք»-ի հոդվածի խնդիրների գերակշիռ մասը մեզ մոտ չկար, չնայած այլ հարցեր կային։ … Read more

Հորմուզի նեղուցում բեռնատար նավ է խոցվել

Հորմուզի նեղուցում անհայտ ծագման արկը հարվածել է բեռնատար նավի, հայտնում է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի կազմակերպությունը (UKMTO)՝ հավելելով, որ տուժածներ չկան: Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, արկը հարվածել է Bulk Carrier նավի կորպուսին ուրբաթ երեկոյան՝ ժամը 20:00-ի սահմաններում։ Հորմուզի նեղուցում իրավիճակը լարված է արդեն մի քանի ամիս, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ։ … Read more