ՌԴ Գերագույն դատարանը չեղարկեց ընդդիմադիր «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին

Ռուսաստանի Գերագույն դատարանը նախօրեին բավարարել է սեպտեմբերին կայանալիք Պետդումայի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցության նախընտրական ցուցակի գրանցումը չեղարկելու դիմումը, հայտնում է Reuters գործակալությունը։ «Յաբլոկո»-ն համապետական ընտրություններին մասնակցող 11 ուժերից միակն էր, որը դեմ էր արտահայտվում Ուկրաինայում ավելի քան չորս տարի ընթացող պատերազմին: «Ընտրություններին մասնակցելու արգելքը նշանակում է հրաժարվել երկխոսությունից այն մարդկանց հետ, որոնք իշխանությունների համար … Read more

Թրամփը գաղտնի չվերթով է մեկնել Թուրքիայից. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ ամիս Թուրքիայից գաղտնի ռազմական չվերթով է մեկնել, մինչդեռ Սպիտակ տունը հայտարարել էր, որ նա թռչում է «Air Force One»-ով։ Այս մասին հայտնում է Washington Post-ը՝ նշելով, որ այդ քայլը պայմանավորված էր Իրանի կողմից մահափորձի սպառնալիքով։ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Անկարա էր ժամանել Կատարի նվիրած և վերջերս վերանորոգված ինքնաթիռով, սակայն … Read more

Թրամփը հայտարարել է՝ Իրանը պետք է փոխհատուցում վճարի սպանվածների և վիրավորների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ Իրանից պահանջելու է փոխհատուցում վճարել «այն բոլոր մարդկանց համար, որոնց նրանք սպանել կամ ծանր վիրավորել են», հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ Թրամփն այս հայտարարությունն արել է՝ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակումների ժամանակ կրած վնասների դիմաց փոխհատուցելու Իրանի պահանջներին։ «Դա հետաքրքիր գաղափար է, որովհետև այժմ ես նույն կերպ Իրանից … Read more

Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ

Կոլումբիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ: Reuters-ի փոխանցմամբ՝ քանդվել են շենքեր, վնասվել հիվանդանոցներ ու ենթակառուցվածքներ, կան փլատակների տակ մնացած մարդիկ: Նախագահ Աբելարդո Դե Լա Էսպրիելան հայտնել է, որ կա 111 զոհ, նա երկրում արտակարգ դրություն է հայտարարել. «Առաջնահերթությունը փլատակների տակ մնացած մարդկանց փրկելն է»։

Զապորոժիեում ռուսական հարձակումների հետևանքով զոհվել է 5 մարդ, կա 20 վիրավոր

Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում ռուսական հարձակումների հետևանքով զոհվել է 5 և վիրավորվել 20 մարդ, հայտնում է Reuters-ը: Պաշտոնյաների փոխանցմամբ՝ հարվածներ են հասցվել նաև մայրաքաղաք Կիևին, առաջացել են հրդեհներ։ Զապորոժիեի մարզի նահանգապետ Իվան Ֆեդորովը հայտարարել է, որ ռուսական զորքերը քաղաքի վրա հրթիռներ և ավիառումբեր են կիրառել։ Նա լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում են հրդեհվող շենքեր և մեքենաներ։

Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 10:00-13:00 Սարի Թաղ՝ 8-րդ փողոց 3-8 և 9-րդ փողոց 1-27 առանձնատներ; 9-րդ նրբանցք 1-26 և 10-րդ փողոց 1-9 առանձնատներ, 13:00-16:00 Վարդանանց փողոց 69-101 առանձնատներ, Չարենցի 2-րդ նրբանցք 1-17 առանձնատներ, 13:00-16:00 … Read more

Ի՞նչ եղանակ է սպասվելու օգոստոսի 11-ից 15-ին — MediaNews

Երևանում օգոստոսի 11-ին, 14-15-ին գիշերը և երեկոյան, 12-13-ին երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Օգոստոսի 11-15-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Հանրապետության տարածքում օգոստոսի 11-15-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 11-ին առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ … Read more

Օգոստոսի 11-ին, 12-ին, 13-ին և 18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու — MediaNews

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 18-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 19-ը ժամը 18:00-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Ծղուկ, Գորայք բնակավայրերի գազասպառողների, «Բորիսովկա», «Ս.Կ.ԿԱԶ» ՍՊԸ-ների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մաշտոցի, Երևանյան, Սայաթ-Նովայի, Նալբանդյան, Թումանյան, Հ.Ավետիսյան, Սահմանապահների, Մուրացանի, Գորկու փողոցների (մասնակի), Եղոյան փողոցի, Բաղրամյան փողոցի … Read more

Երկրաշարժ է գրանցվել Հայաստանում — MediaNews

Օգոստոսի 10-ին տեղական ժամանակով ժամը 23։11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19։11-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 46․02⁰ աշխարհագրական կոորդինատներով Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի … Read more

Մայրաքաղաքի մի շարք հատվածներում՝ ուժեղացված ծառայություն. ինչ են փնտրում և հայտնաբերել իրավապահները

Հանցավորության կանխարգելման և բացահայտման նպատակով ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանի պարեկների հետ մայրաքաղաքի մի շարք հատվածներում ուժեղացված ծառայություն են իրականացրել: ՆԳՆ-ից հայտնում են, որ ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել են քրեական ենթամշակույթի նկատմամբ հակումներ ունեցող անձանց հնարավոր հավաքատեղիներն ու օպերատիվ տեղեկություններով ստացված մի շարք հասցեներ։ «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում … Read more